Այսօր՝ 12 հունիսի 2021թ., 00:00
Տեսեք, թե ուր է հասել նիկոլը նիկոլականի խոստովանությունը. «Բազումում շատ քիչ մարդ կա, որ քեզ ա ընտրելու» (Տեսանյութ) «Շուշիում Էրդողանի ու Բաքվի բռնապետի հանդիպումը թիրախավորում է ոչ միայն հայկական կողմին, այլև այլ խաղացողների». Վարդան Ոսկանյան Տաշիրցիները չէին ցանկանում բաժանվել Ռոբերտ Քոչարյանից (Տեսանյութ) Կապիտուլյանտի հույսը մանկապարտեզների կայքերն են (Լուսանկար) «Ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ որովհետև մեզ հայրենազրկել է, խայտառակել է». Շիրակի թեմի առաջնորդ «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան Կար­ծում եմ, որ հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը գի­տա­կից խավն է Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ «Նիկոլ» գոռացող շրջիկ աջակիցներին տեղափոխող մեքենաները Սևանում (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. (տեսանյութ) Ընդ­դի­մու­թյու­նը հաղ­թում է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը Սպասվում են ահռելի նոր ավերածություններ Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ. (տեսանյութ) «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. (տեսանյութ) Ստեփանավանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիպումը ընտրողների հետ․ (տեսանյութ) Մի ֆենոմեն կա, որը հոգեբանական առումով բացատրության կարիք ունի Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս Կոմպրոմատին սպասելիս Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ 3 տարի է' մղձավանջի մեջ ենք, հույս ունեմ հունիսի 21-ին արթնանալ և այս մղձավանջից ազատվել. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին «Ալիեւը մատի վրա ֆռցրեց էս տհասին. այդ ժամանակից է մեր անվտանգության համակարգի փլուզման հիմքը դրվել». Սերժ Սարգսյան Կորոնավիրուսը եւ նիկոլավիրուսը շատ նման են իրար, երկուսն էլ մահեր են բերում. Արթուր Վանեցյան Մեհրաբի եւ Մեղրիի հրամանատարները մաքուր զինվորական են, ոչ մի անգամ չեն խառնվել քաղաքական պրոցեսներին. Մեղրիի քաղաքապետ «Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել». Միքայել Մինասյան Ինչպես էր Անկարան միջամտում գրավյալ հյուսիսային Կիպրոսի «ընտրություններին» Քիմ Քարդաշյանը դրական է արձագանքել Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի սիրավեպին Լոնդոնը չի աջակցում այսպես կոչված «պատվաստանյութային դիվանագիտությանը» Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը՝ օգտագործելով երկրի եւ ժողովրդի ռեսուրսները. «Բարգավաճ Հայաստան» Քոչարյան. հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար Մոուրինյոն հույսեր չի կապում Ժեզուսի եւ Ֆասիոյի հետ Էս արնախումը երազում է Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հանձնել Ադրբեջանին. Գեղամ Նազարյան Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել մի քանի ամիս Երևանի Էրեբունի համայնքում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈւՂԻՂ Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ. «Բարգավաճ Հայաստան» Վարչապետ. Հունաստանը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ «դրական» օրակարգին Իկեր Կասիլյաս. Հույս ունեմ, որ Սերխիո Ռամոսը կմնա «Ռեալում» Պեկինը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է արել կրճատել իրենց միջուկային զինանոցները ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացը Հանրայինը մեր դաշինքին պարտադրանք է ներկայացնում, թե ում ներկայացնենք Ռուբեն Ռուբինյանի հետ բանավեճի. Վարդեւանյան Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով. «Հայաստան» դաշինք Կոչ ենք անում բոլոր ուժերին, հատկապես՝ իշխող ուժին, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից. եպիսկոպոսների հայտարարությունը 2 ակումբներ ստացան Հայաստանի Առաջին խմբում հանդես գալու իրավունք ԵՄ երկրները պայմանավորվել են մեղմել ուղեւորությունների սահմանափակումները լրիվ պատվաստվածների համար Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները Նյու Յորքի կառավարական փաստաթղթերում կարելի է նշել X «չկողմնորոշված սեռի» համար Արմեն Ջիգարխանյանի արձանը Վահանկովյան գերեզմանատանը կտդեղադրեն նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունը հրապարակել է 26 հայ զինծառայողի անուն, որոնց մտադիր է «դատել» Բաքվում Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան որոշել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման համար հետագա քայլերը Հանրահավաքն էլ ինձնից, ժողովուրդն էլ․ Բերդավանում մարդաշատություն են ապահովում Փաշինյանի համար Ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում Փաշինյանի՝ վենդետաների մասին հայտարարությունները Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է․ Օսիպյան Ինչո՞ւ չընտրել Նիկոլին-1. (տեսանյութ) Արթիկում Նիկոլին «սատարողներից» էին «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալները Մենք գալիս ենք՝ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և արտագաղթը կանխելու համար․ Ռոբերտ Քոչարյան Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում․ 24 ժամ աշխատելու ենք և մյուսներին էլ ենք աշխատեցնելու․ Ռոբերտ Քոչարյան Հայաստանում չի´ լինելու թուրքական արտադրության նիկոլաիշխանություն և նիկոլավիրուս Ճանաչենք բոլորին-6 Փակվել են արտերկրից Հայաստան ներդրումները․ Վահե Հակոբյան Այնտեղ, որտեղ նիկոլը համարվում էր «սուրբ կով», հիմա ընդամենը «գավյաձին է». Ռուբեն Մխիթարյան Երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել բանակի և ազգային գաղափարախոսության վրա․ Ռոբերտ Քոչարյան Հետո որեւէ մեկը չասի, թե չենք զգուշացրել․ Գեղամ Մանուկյան Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը․ Ռոբերտ Քոչարյան Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան «Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն. ամենաբարձր պաշտոն ունեցողներն ապրելու են իրենց տներում, շփվելու են հարևանների հետ». Ռոբերտ Քոչարյան Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան «Հայաստան» դաշինքի ղեկավարները Նոր Հաճընում 27 ավտոմեքենա և 8 միկրոավտոբուս «ախրանիկ» ու «աջակից», 6 մեքենա ոստիկան. Փաշինյանին ամեն օր այսքան մարդ է ուղեկցում միայն Երևանից Այ սա է հանցագործ իշխանություն կոչվածի գործելաոճը Ինչ պետք է անել, որպեսզի բռնապետ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Կարեն Վրթանեսյան Ճանաչենք բոլորին-5 Ճակատին նայում են, ասում՝ «ողջույն բ…-ի տղա»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Հարցում

Le Monde. Նիկոլ Փաշինյան. մեծ հիասթափություն

Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայաստանյան ներկա իրավիճակին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ, աննշան կրճատումներով:

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է արժանանում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր պահվածքի եւ երկիրը ծնկի բերելու մեջ:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ, նա ազդում է իմ նյարդերի վրա»,- ասում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այս հարցն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես ցանկանում եմ, որ հեղաշրջում լինի եւ նա հեռանա»,- անկեղծանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ»,-հոգոց անելով հայտնում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին նրա նախկին թիմակիցները կամ աջակիցներն արձագանքում են նույնկերպ: Որպես կանոն, հարցից հետո հետեւում է երկար եւ ճնշող լռություն, իսկ հետո հնչում են նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել նրա անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես որտեղ կանգ առնել»,- ասում է նրա նախկին թիմակիցներից մեկը, խոսելով իր հիասթափությունների մասին:

«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը նրանց աչքերում վերածվել է Հայաստանի, նվաստացման եւ պարտության խորհրդանիշի:

Ժողովուրդը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրելու, եւ դրանով տարածքային հսկայական կորուստներն ամրագրելու համար: Չի ներում առնվազն երեք հազար հինգ հարյուր, հիմնականում երիտասարդ տղաների զոհվելու համար:

Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են լուրերի պատերազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին: 74 հայ գերի դեռ գտնվում է Բաքվի բանտում: Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հազարավոր բնակիչներ դեռ զրկված են իրենց տներից:

Կատարվածից ցնցված եւ ապշահար երեք միլիոն հայերը չեն հասկանում, թե ինչպես հայտնվեցին այս վիճակում:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ Փաշինյանի հաղթական ելույթները ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Արձանագրենք, պատերազմի ավարտից հետո անդադար հնչում է հետեւյալ պնդումը. «Նիկոլը դավաճան է եւ պետք է հեռանա»: Ընդդիմությունն էլ յուրաքանչյուր հանրահավաքում խիստ քննադատության է ենթարկում նրան: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում նախագահը, Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նաեւ զինվորականները կոչ արեցին նրան հեռանալ եւ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ենթարկվել ժողովրդի պահանջին եւ սպասում է իր նոսրացած կողմնակիցների աջակցությանը, որոնք որոշ գնահատականների համաձայն կազմում են բնակչության 20 տոկոսը: Սա մի թիվ է, որը վարչապետին հույս է տալիս, որ հունիսի 20-ի ընտրություններում կարող է հաջողության հասնել:

Նա հասկանում է, որ քաղաքական այլընտրանքի առկայությունն իր օգտին է: Նախկին վարչակազմի հետ կապվող անհաշտ ընդդիմությունը թույլ է եւ վարկաբեկված: Հարցումներն էլ առայժմ հուշում են, որ նա է հաղթողի հավակնորդը:

Այնուամենայնիվ, սա այն չէ, ինչ կար 2018-ին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ վանկարկում էին նրա անունը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արմատական ընդդիմադիր էր եւ ոգեշնչված էր Գանդիից ու Նելսոն Մանդելայից: Նա քայլելով պահանջեց կոռումպացված իշխանությունների հրաժարականը:

Միջազգային ասպարեզում մինչ այժմ անհայտ այս նախկին լրագրողը, առանց փորձի, քառասուն տարեկան հասակում, մորուքով, զինվորական բաճկոնով ու սպորտային կոշիկներով հարյուրավոր կիլոմետր կտրելով 2018-ի ապրիլին հասավ Երեւան: Համառ պոպուլիստ «Նիկոլը», ինչպես բոլորը նրան անվանում են, գիտի ինչպես հիպնոզացնել իր լսարանին: Բազմությունը գնում էր նրա ետեւից դեպի «նոր Հայաստան» կառուցելու, հույսով, որ այն կլինի ժողովրդավարական եւ զերծ կոռուպցիայից:

«Տատս եւ պապս ինձ ասացին, որ իրենք փողոցում երբեք այդքան մարդ չեն տեսել», - հիշում է նախկին ցուցարարներից մեկը:

Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ 2008-ին ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: 2008-ի մարտի 1-ին, ընդդիմության ցույցի ժամանակ, ուժային կառույցների հետ բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց:

Մեղադրվելով անկարգություններ կազմակերպելու մեջ, Փաշինյանը մեկ տարի թաքնվեց, ապա հանձնվեց ոստիկանությանը: Դատապարտվելով յոթ տարվա բանտարկության, նա հետո արժանացավ համաներման եւ ազատության մեջ հայտնվեց 2011թ.:

Եւս յոթ տարի պահանջվեց, որ նա վերջապես հասնի իր նպատակին: Վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց հայտնվել վարչապետի պաշտոնում՝ 2018 թվականի մայիսի 8-ին: «Պատմության պատահականություն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, որը կարծում է, թե նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում:

Հեղափոխության ընթացքում Մարինե Մանուչարյանը փողոցում չէր: Ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով այս նախկին քաղաքական ակտիվիստուհին չէր մասնակցի հանրահավաքներին, քանի որ շատ լավ էր ճանաչում Փաշինյանին: Հենց նա էր 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ հիմնադրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Ես տեսա, որ մարդիկ հավատում են նրան ... Ես գիտեի, որ աղետի ենք ենթարկվելու»,- հիշում է ձեռներեց դարձած երիտասարդ կինը:

«Փաշինյանը եւ ոչ մի այլընտրանքային ծրագիր չի առաջարկել: Նա պարզապես իր ժամանակն անցկացրել է քննադատելով հին իշխանություններին: Ես ուզում էի զգուշացնել նրանց, բայց դա կլիներ նույնը, ինչ թքեիր քամուն հակառակ ուղղությամբ եւ ես ոչինչ չասացի»,- ասում է նա:

Վարչապետի նախկին ընկեր եւ գործընկեր Գեղամ Նազարյանը նույնպես չկարողացավ ազդել հանրության վրա: Նրան համարում էին սադրիչ, իսկ ոմանք ընկալում, որ պարզապես նախանձում է նախկին ընկերոջը: Սակայն նա նույնպես համոզված էր, որ երկիրը կործանման եզրին է: Նրա աչքում Նիկոլ Փաշինյանը չափազանց անկայուն էր, չափազանց անփորձ եւ չափազանց տարված վրեժի զգացումով:

«Նա իրեն համարում էր անարդարության զոհ եւ կարծում էր, թե աղքատ է, կարծում էր բոլորն իրենից լավ են ապրում: Նա տարիների ընթացքում ատելություն է կուտակել բոլորի դեմ»,- բացատրում է նախկին լրագրողը` նստած Երեւանի սրճարաններից մեկում:
«Հայկական ժամանակի» Նիկոլ Փաշինյանի գործընկերները հաշվի առնելով նրա բնավորության գծերը, կատակով ասում էին՝ ոչ երանի այն երկրին, որտեղ քո նման ղեկավար կլինի:

Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա ժողովրդականությունը հասել էր գագաթնակետին: Հայաստանը քսան տարվա ընթացքում առաջին անգամ էր ձեռք բերում ղեկավար, որն Արցախից չէր: Երիտասարդ, ժողովրդին հարազատ, ֆիզկուլտուրայի ուսուցչի այս որդին մարմնավորում էր նոր քաղաքական էլիտան: Նա, որը խոսում է անգլերեն, քիչ բան գիտի Սովետական Միության մասին եւ կարծում է, որ ապագան ավելի շատ Եվրոպայում է, քան Ռուսաստանում:

Նա բավականին հմուտ էր սոցիալական ցանցերով հաղորդակցման մեջ եւ մինչ օրս շարունակում է խոսել հայերի հետ Facebook-ի միջոցով:

Նրա ստվերում է նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, որ տարածում է անձնական լուսանկարներ, որտեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես հասարակ տղամարդ, քնած կամ պառկած խոտերի մեջ, երեխաների հետ:

«Սա նոր է, քանի որ հին առաջնորդները լիովին կտրված էին ժողովրդից: Նախկինները ցույց էին տալիս իրենց գերազանցությունը, իրենց շքեղ հագուստը ... Մարդիկ սիրում են Նիկոլին, քանի որ նա նրանցից մեկն է»,- ասում է Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետին հավատարիմ Ալեն Սիմոնյանը:

Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է եւ ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են Փաշինյանին հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», - գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, ու թատերականորեն ավելացնում. «Թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

«Նա բավականին զգացմունքային է»,- հանգիստ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի փոխնախագահը բացատրում է. «Նա Երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի այս նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ»: «Այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել եւ կառավարության ղեկավար, եւ ընդդիմություն»,- ասում է Սիմոնյանը:

«Փաշինյանը երկիրը ղեկավարում է թերթի նման, նոր լուրերով, բայց դրա ետեւում ոչինչ չկա»,- համոզված է Մարինե Մանուչարյանը:

Վաղ շրջանի նրա աջակիցների մոտ զայրույթը զուգորդվում է հիասթափությամբ: «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին եւ փչացրեց նրա ստեղծած հսկայական ալիքը»,- ափսոսում է Հովհաննես Ղազարյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը: Իսկ հիմա հիմնադրամի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կնոջ ուսերին է: «Նրա համար այժմ միայն կարեւոր է պահպանել իշխանությունն ամեն գնով»,- ասում է Ղազարյանը:

Նրա նախկին համախոհներն այժմ զզված ու անզոր հետեւում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են, որ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

«Փաշինյանը մարդկանց մեջ մտցնում է ամենավատը, նա ստեղծեց ատելության եւ քաղաքացիական պատերազմի մթնոլորտ»,- զայրացած ասում է տիկին Մանուչարյանը: Նախկին ակտիվիստը չի կարող իրեն ներել իշխանություն ստանալու հարցում Փաշինյանի օգնելու համար:

«Սա իմ խաչն է: Ես այն կրելու եմ ամբողջ կյանքում »,- ասում է նա, ընդունելով մտախոհ հայացք:

Նույն մեղքի զգացումն ունի Փաշինյանի նախկին ընկեր Գեղամ Նազարյանը։

«Այս զգացողությունն ինձ հետապնդում է, հանգիստ չի տալիս»,- ասում է նա:

Նա գրպանից հանում է հին լուսանկար: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի առջեւ. Գեղամ Նազարյանի դուստրը, նրա երկու որդիները եւ Նիկոլ Փաշինյանի երեխաները:

Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, լուսանկարում գտնվում է ամենաաջ կողմում՝ իր շագանակագույն մազերով եւ կլորիկ այտերով:

Այստեղ նա նույնիսկ երկու տարեկան չկա: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմ սկսվեց: Երիտասարդը սպանվեց պատերազմի արդեն երրորդ օրը՝ 18 տարեկան հասակում: Անցյալ ամիս Աբգարը երազում այցելել է հորը: Նա նրան ասել է. «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»: Գեղամ Նազարյանը հայացքը հառում է դեպի վեր. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս եւ առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ սադրեց այս պատերազմը իր չմտածված քաղաքականությամբ»:

Ֆուստին Վինսեն

Le Monde

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan