5 փաստ խռմփոցի մասին, որ բոլորը պետք է իմանան
Խռմփոցն իսկապես նյարդայնացնում է մյուսներին, չնայած մեղավորն ինքը մեծ անհարմարություն չի զգում: Ցավոք, քչերը գիտեն, որ հենց խռմփացնող մարդու համար իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Խռմփոցը կարող է մահվան կամ վատառողջության պատճառ դառնալ՝ շնչառական խնդիրների պատճառով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր խռմփոցի մասին:
Ամենախռմփացնող ազգը
Ամենախռմփացնող ազգ համարվում են կորեացիները՝ նրանք երկար փափուկ քիմքի պատճառով գենետիկորեն հակված են խռմփոցի: Այդ պատճառով կորեացիները ստիպված են քնի ժամանակ հատուկ բարձիկներ օգտագործել՝ ծնոտը ֆիքսելու համար:
Ալերգիան ազդում է խռմփոցի վրա
Նույնիսկ եթե դուք կյանքում երբեւէ չեք խռմփացրել, ալերգենի հետ բախվելիս կարող է լորձաթաղանթի այտուց հայտնվել, ինչը կհանգեցնի խռմփոցի առաջացման եւ շնչառության հետ կապված այլ խնդիրների:
Ալկոհոլի եւ ծխելու հետեւանքները
Վիճակագրության համաձայն, ծխող եւ պարբերաբար խմող մարդիկ շատ ավելի հաճախ են տառապում խռմփոցից, քան նրանք, ովքեր առողջ ապրելակերպ են վարում: Սա բացատրվում է շնչուղիների լորձաթաղանթի վիճակով:
Խռմփոց եւ շնչառության դադար
Խռմփոցը կարող է վկայել այն մասին, որ քնի ընթացքում մարդը շնչառության դադար է ունենում: Քնի մեջ շնչառության դադարը, այլ կերպ ասած՝ ապնոեն, առաջանում է շնչուղիների ամբողջովին փակվելու հետեւանքով, որը ուղեկցվում է գլխուղեղի թթվածնային քաղցով եւ արյան ճնշման բարձրացմամբ: Հենց դա է, որ մարդուն ստիպում է արթնանալ օդի անբավարարության եւ ուժեղ խռմփոցի զգացողությամբ: Ինչքան շատ է մարդը խռմփացնում, այնքան բարձր է նրա արյան ճնշման մակարդակը, այս խնդիրը հատկապես արտահայտված է 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ:
Խռմփոց եւ ավելորդ քաշ
Գեր մարդկանց մոտ պարանոցի ճարպը ճնշում է գործադրում շնչուղիների վրա, դրանք նեղանում են, իսկ խռմփոցի հավանականությունը մեծանում է: Լավ նորությունն այն է, որ մարմնի զանգվածի ընդամենը 10%-ը կորցնելը կարող է էականորեն փոխել իրավիճակը: