Այսօր՝ 29 մայիսի 2022թ., 00:00
Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել 15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան Վահե Ղալումյանը առանձնատուն է կառուցում 20 թվականի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի Բալասանյան Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը․ Առուշ Առուշանյան Ընդդիմադիր երկու պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել Հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին․ Սեյրան Օհանյան Իշխանությունների PR-ն ապահովող Հ1-ի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ «Նիկոլ չկա…նա միայն ոստիկանական զորքերի թիկունքից է նայում իրականությանը»․ Էդուարդ Շարմազանով Ինչո՞ւ չեք թողնում նկարեմ. որ քաղաքացուն բերման ենթարկելը չերևա՞ Քաղաքացուն բերման են ենթարկում Նիկոլ դավաճան գոռալու համար Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է. Սերժ Սարգսյան Այսօր, երբ խաթարված է մեր պետականության անվտանգությունը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը․ Գարեգին Բ Մինչև պաշտոնական պարզաբանումը արդեն իսկ ունեմ արբանյակի մասին գրեթե բոլոր տվյալները․ Նաիրի Հոխիկյան «Շուշին հայկական է, Նիկոլը՝ թուրքական». «Դիմադրություն» շարժման ավտոերթը Աբովյանում է Ինչ է սպասվում Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշմանը Ալիևները օկուպացված Արցախում են Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում Ձեզ իշխում են թրաշամանուկները․ Երևան-Սևան մայրուղում իրավիճակը մի պահ լարվեց Էս չե՞ս արա Սա էլ էր սու՞տ Էս կարո՞ղ ա Նիկոլի անվտանգության պետ Սարգիս Հովհաննիսյանն ա Հայ պաշտոնյաների ռիսկային և անվերահսկելի կրիպտո ակտիվները Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը). իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է Ինչու չեմ հավատում և ծաղրում եմ արբանյակի թեման «Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան «Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ կուտակում են»․ Հրանտ Բագրատյան Վահրամ Սահակյանն ու առաքիչները (տեսանյութ) Սուտ է, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, սա շատ նման է, որ ՀՀ-ն պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ․ Վահագն Մխոյան Իշխանությունը պատերազմի վախ է սերմանում, նման բան չկա. Լևոն Քոչարյան Մեր գլոբալ խնդիրն է սրան պատասխանատվության ենթարկելը․ անհետ կորածի քույր Մայիսի 28-ին հրավիրում ենք համապետական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան Սյունեցի պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ Ովքեր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. հայտնի են անուններ Հրաժարականներ են սպասվում. խոսակցությունները ՔՊ-ականների ջանը «ցեց է գցել» Ինչ օրակարգով են ընդդիմադիրներն ԱԺ արտահերթ նիստ հրավիրում Ոստիկանները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է Աբաջյանի պապիկից մինչեւ արբանյակ Երբվանից է Աննա Հակոբյանը քաղաքական առաջնորդ դարձել Էսօր էդ թուրքական սերիալի սցենարիստը առավոտից երեկո ընդդիմության ակցիաներն է քննադատում ու Նիկոլ գովերգում... Այ հենց դուք եք սպանել էդ տղաներին, արվեստագետներ. Վահրամ Սահակյան Ընդդիմադիր պատգամավորներից ով եւ երբ է բժշկական թուղթ ներկայացրել բացակայությունների համար Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին Ջհանգիրյանն այսօր վատ խաղաց, չհամոզեց․ զոհված զինծառայողի մայր Սուտ է, թե արբանյակի շնորհիվ սահմանին իրավիճակ ենք հսկելու, Հայաստանն էլ չկա Transporter-5-ի շահառուների ցանկում․ Մխոյան Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ) Հայ գերիների թիվը 119 է, Հայաստանի վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը․ Սիրանուշ Սահակյան Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն. Կարին Տոնոյան «Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, ապօրինի կալանավորվածներ եւ դա ԲԴԽ շենքից է որոշվում. Արամ Վարդեւանյան Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 15 Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց 30 րոպե ուշանալու փաստը հերքել է. Սուրեն Սարգսյան Ալեն Սիմոնյանը ոչ մի կերպ չի կարողանում իրականացնել իր մանկության երազանքը. Էդգար Ղազարյան Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները. Փաստաբան «Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան Պարոն վարչապետ, բա եկեք մեր դեմ կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Ջհանգիրյան, եթե վախկոտ չես, դուրս արի ու նայի այս ծնողների աչքերին. Արեգնազ Մանուկյան Կազմակերպչական բարձր մակարդակով կայացավ «Բարդալ Ռեյսինգ-2022» ավտո-մոտո մրցաշարը «Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են (տեսանյութ) Միջնակարգ կրթությամբ՝ պատգամավոր Արցախը հանուն Եվրոպայի գազի․ Հարությունյանը կդառնա ցեղապետ Աննա Գրիգորյանը Արցախի դրոշ է փակցնում ոստիկանական վահանի վրա Բրյուսելում իշխանությունները թշնամու հետ համաձայնվել են, որ Արցախը էթնիկ խումբ է. Սոս Հակոբյան Քաղաքացիները տներից, վարորդներն էլ ազդանշաններով աջակցում են երթին Փաշինյանը գիտի, որ իր «վիզը կթռցնեն»․ նրան երեք մարդ կարող է փրկել
Հարցում

Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր

Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։

Մաս 1. Կառավարության հրապարակը

Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։ Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։

Եթե շատ անհարմար հարցեր տաս, կսկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ ավելի սահմռկեցուցիչ ձևակերպումներով՝«լավ ա սենց, քան թե..»։
Պետք է պայմանավորվել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրավորել, անվանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն հավասար ձայնի իրավունք, բայց այս հրապարակից պետք է սարսափել՝ հենց նույն պատճառով։ Սա Չպետության քաղաքացիներն են։

Զուտ մեխանիզմի առումով պետք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես հոդված հրապարակեցի՝« Չի լինում մեկ մեղավոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քվեարկող զանգվածը, եթե մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ կրթված։ Ամենևին։ 2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզվեցինք։ Եթե վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրավիրող, ապա նույն թիվը և որակը հանգիստ կապահովվի, այդ թվում՝ նույն մարդկանցով։Սա խնդիր է։

Ի դեպ, նույնը վերաբերում է հրապարակի մյուս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանություն ունի այդ թիվը՝ նվիրվածներ, անձնական շահերով փոխկապակցվածներ, անձնական այլ մոտիվացիաներով կապեր և այլն։

Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգմ առանցքային է, ապա ցանկացած իշխանություն դա կարող է աշխատեցնել։
Եթե հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ եք հավաքվել, 80 տոկոսը կապակցված պատասխան չի կարող տալ։ Եվ նույնը եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ուղղորդվող քվեարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրությունը։

Հեռանկարի առումով, իհարկե, ողբերգություն է, որ հրապարակ տարհանվածների մեջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարություններ, մարզպետարաններ և այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքում երբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։

Մաս 2. Հրապարակի հարթակ

Հարթակը պետք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինյան, բ/ անհույս-վերջացած դեմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։

Փաշինյանի կորուստներն արդեն ոչ թե քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած և դրա վրա կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահավաք» է անում։ Որպես մարդ նա արդեն իսկ վերջանում է։ Ինքը չի հարգում ո´չ մարտի 1-ի ողբերգությունը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։

Փաշինյանն ուներ մեկ մոտիվացիա՝ վախը, և վախից հավաքել էր հազարավոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինյանն իր գլխի մեջ այլևս ունի մեկ խնդիր՝ անձնական անվտանգությունը։ Եվ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը՝ պետությունը քանդելու գնով, Սյունիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կյանքը թունավորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու և այլ ցանկացած գնով։
Հենց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմության, եկեղեցու, բակի տղերքի և այլն, համատեղ արձանագրված երաշխիքներ՝ արագ և խաղաղ հեռանալու դեպքում։
Սա շատ կարևոր է պետության համար և ընդհանուր լարվածության լիցքաթափման առումով։ Սա շատ կարևոր է ԱԺ մեծամասնության և նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նույնպես ապրում են իռացիոնալ վախերի մեջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դավաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու հետո զարմանալ, թե ինչու չեն լքում խմբակցությունը։

Այն, որ Հայաստանում կան դավաճաններ և թուրքական գործակալներ, շատ հավանական է, բայց այդ գաղափարը ամեն րոպե շահարկելու դեպքում մենք բոլորս կհայտնվենք քաղաքական ծուղակում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա եթե հաջորդ օրը հարցնես, թե ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ընդհանրապես, նրա ելույթներին այլևս միայն այդպես պետք է վերաբերվել՝ երբ ինչ ուզի կասի, հաջորդ օրը չի հիշի, կասի լրիվ հակառակը։ Այդ մարդը լրիվ ուրիշ ապրումների մեջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետության և պետական կառավարման խնդիրների հետ։

Հրապարակի հարթակի մյուս շերտն անհույս-վերջացած դեմքերն են։ Նրանք կամ ի ծնե ի վիճակի չեն ինքնուրույն մտածել և ինքնուրույն ապրել և փարավոնի ստրուկի նման Փաշինյանի հետ վերջանալու են , կամ այս իշխանության հետ կապված են կոռուպցիոն և այլ տիպի հանցագործություններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել և չբռնվել։

Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարևորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրություն ներկայացնողը։ Իմ կողմից կարևորված հանդուրժողականությունը հիմնականում վերաբերում է հենց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականությունը պետք է միասին կառուցենք։ Դա միակողմանի չի կառուցվի։ Եթե նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից հետո լուռ ու մունջ լսելու են նրա վտանգավոր անհեթեթությունները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝ «բայց հեղափոխություն անում էինք «հպարտ քաղաքացիներ» կարգախոսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հավաքում», դժվար է լինելու իրար հասկանալը։ Եթե նրանք այսքանից հետո չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպե՞ս են պատկերացնում, որ մյուս հարթակներում հաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականության կողմնակիցն են։ Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կստանան արմատական-ագրեսիվ տրամադրությունները։

Եթե նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինյանի հետևում, որը լուծում է միայն ու միայն մեկ՝ սեփական ֆիզիկական անվտանգության հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականություն շատ դժվար է լինելու ունենալ։

Երկրում պետք է լինի հանդուրժողականություն և պետք է բացառել սպեկուլյատիվ ագրեսիան, բայց դա հնարավոր է անել միայն փոխադարձ քայլերով, միմյանց կողմից ընկալված լինելու հրապարակային ժեստերով։ Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաև հարթակում կան մարդիկ, որ ո´չ դավաճան են, ո´չ «հայրենադավ»։ Բայց նրանք իրենց պահում են որպես ռումբ՝ մեր պետության տակ։

Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամատարը» և իրեն պահում է քաղաքական անչափահասի պես, ապա այսօր ճիշտ կլինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռվել, ու այս գերագույն գլխավոր հրամանատարի սխալ որոշումների արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կներե´ք»։ Այդ դեպքում ինքը կտեսնի ոչ թե «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալվել, ու հիմա միասնական լուծումներ են պետք։
Բայց դա չի արվում։ Դրա փոխարեն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։

Այն, ինչ կատարվեց Ա. Միրզոյանի հետ, երբեք չպետք է կրկնվի, ոչ մեկի հանդեպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արվում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արվում՝ մթնոլորտի փոփոխությամբ։ Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։ Դիպուկահարներին ժողովրդի դեմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ, հետո ինչ կլինի՝ կլինի։ Բայց մեր ուզածն էլ հենց դա է, որ ոչ ոք ոչ մեկին չմորթի, դրան տանում է ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։ Փոխարենը պետք էր մթնոլորտը փոխել։

Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հարթակն է։ Այսօր պետություն պահելու համար այդ հարթակը պետք է հեռացվի կառավարության շենքի միջից, կողքից, դրսից։

Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հասարակությունն է։ Այդ մարդկանց պետք չէ վիրավորել, նրանց կրթել է պետք։ Բայց մի հետևություն հստակ պետք է արվի. հաջորդ իշխանությունները չպետք է չարաշահեն այդ զանգվածների քաղաքացիական անօգնականությունը։Ուղղակի դա պետք է արգելվի։ Պետություն զարգացնելու համար այդ մարդկանց պետք է տալ աշխատելու և ապրելու հնարավորություններ ու կրթել։ Համբերատար ու երկար կրթել։

Մաս 3. Բաղրամյանի հանրությունը

Քաղաքում ով գիտակցում է իրականությունը և պատրաստ է դուրս գալ փողոց, այնտեղ է։ Ում ճանաչում ես դպրոցից, բուհից, աշխատանքային կենսագրությունից, ում հետ ունես ընդհանուր թեմաներ, և ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, այնտեղ են։
Մի 30 տոկոս բերվում են տարբեր անձանց ազդեցության շրջանակներից։
Ու պետք է ընդունել փաստը՝ այս բովանդակության և այս մենեջմենթի պարագայում Բաղրամյան եկողների թիվը չի մեծանալու։ Բովանդակությունը պետք է փոխվի, որպեսզի տոտալ Նիկոլ մերժող, բայց տանը մնացող հասարակությունըդուրս գա փողոց, իսկ մենեջմենթը պետք է փոխվի, որպեսզի ողջ Հայաստանը ոտքի կանգնի։
Չի կարող լինել հայրենիքի փրկության շարժում՝ Երևանի փոքր կենտրոնի մի քանի խաչմերուկներում։

Բաղրամյանի թիվն առանց այս երկու փոփոխությունների չի մեծանալու։ Բայց և չի նվազելու։ Սա մոտիվացված հասարակություն է, որը դուրս է գալիս փողոց ոչ թե հարթակի, այլ՝ իր համար։ Բաղրամյանի հանրությունը՝ Պետության հասարակությունն է, որը, ի դեպ, կարող է նաև պարտվել, բայց դա լինելու է պետության պարտությունը։

Բաղրամյանի հարթակը

Այս հարթակը նոյեմբերից սկսած կատարել է մեծ գործ՝ փողոցին տվել է կառավարելի տեսք՝ պրոցեսները պահելով օրինականության սահմաններում, ու ձևակերպել է համընդհանուր հստակ պահանջ՝ «Հայաստանն առանց Նիկոլի», կատարելով զգալի կոնսոլիդացնող դեր։
Հետագա ամիսներին հարթակը չզարգացավ. իրավիճակը փոխվեց, իսկ հարթակն այդ նույն աճը չապրեց։
Բաղրամյանի հարթակն ունի դժվար թաքցվող մի հատկանիշ. այն չի սիրում առաջարկներ լսել, շատ կարծրացած է ու ինքն իր սահմանած քվոտաների գերին է։
Շաբաթների ընթացքում հարթակի մոտ նկատվում է աստեղային հիվանդություն։Այդ աստեղային հիվանդության պատճառը ինչ-որ իմաստով մենք ենք՝ մենք, որ մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնում ենք հանրահավաք, և հարթակին մի պահ սկսել է թվալ, թե մենք գնում ենք իրենց լսելու։

Ունի՞ արդյոք Բաղրամյանը հաջողության հնարավորություն։ Միանշանակ՝ այո, եթե իրոք դառնա հայրենիքի փրկության շարժում։ Դա ենթադրում է օրերի ընթացքում, աչքիդ առաջ այս ձևաչափից անցում քաղաքական մեծ հոսանքի, Երևանի կենտրոնից՝ համահայաստանյան, համահայկական շարժման տրանսֆորմացիա, որի համար ռեսուրսներ են պետք։

Ունի, արդյո՞ք, Բաղրամյան փողոցը պարտվելու հնարավորություն։ Գրեթե՝ ոչ։ Դժվար է հաղթել մոտիվացված ինտելեկտուալ հանրությանը։ Դա կլինի պետության պարտությունը։

Փակուղային ճշմարտություն

Փաշինյանը Բաղրամյանը կոչում է «Էլիտաների բունտ», իսկ Բաղրամյանը նրան՝ «Ժեխապետ»։ Մեծ հաշվով՝ երկուսն էլ ճիշտ են։ Բայց սա փակուղի է, քանդվում է պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս վիճակի անթույլատրելիությունը և ռիսկայնությունը, պետք է թե´ իրենց քայլն անեն, թե´ հնչեցնեն իրենց ձայնը։ Երկու կողմերից էլ պետք է անեն դա՝ միմյանց ընդառաջ գալով, և ոչ՝ իրար հակադարձելու և հերքելու նպատակով։ Շատ կարևոր է, որ իշխող ուժի անդամները քայլ անեն ու դուրս գան Փաշինյանի նաժիշտի կամ թիկնապահի հոգեբանությունից։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այսօր հանրային տրամադրություններ են ձևավորում ու ունեն հանրության մեջ որոշակի հեղինակություն, չդառնան որևէ ձևաչափի գերին՝ լինի դա 17, 10, 6 թե որևէ այլ։ Պետք է ավելի կարևորել սեփական ձայնը, ու ընտրել պայքարի «Ես»-ի ձևաչափը։ Հենց դա արեցինք՝ նոր էֆեկտիվ հարթակը կձևավորվի։ Մեզ լուծումներ են պետք, և դրանք չեն կարող կախված լինել մեկ կամ մի քանի հոգու ապրումներից։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan