ԳՇ պետը մնալու է իր պաշտոնին. Նիկոլ Փաշինյանը սարսափած է. Գեղամ Նազարյան
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չեն փոխելու, այս լարված վիճակը շարունակվելու է, և սա մեզ տանելու է դեպի քաոս մինչև Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ինքը չի կարող վարչապետ լինել: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը:
Ըստ նրա՝ կա վտանգ, որ ներպետական որոշ կառույցների միջեւ հնարավոր է բախում առաջանա։ «Եթե մի հոգու թվում է, որ բոլորն իր խաղալիքներն են, երբ ուզի ԳՇ պետ փոխի, երբ ուզի ՍԴ փոխի, երբ ուզի դատավոր կվնգստացնի, դա երկիրը տանելու է քաոսի, տանուլ է բախման։ Ընդ որում՝ ոչ բառիս ուղղակի, այլ ինստիտուցինոլ առումով», - նշել է Նազարյանը:
Նրա խոսքով ԱԺ-ի պատուհաններից դիպուկահարների ներկայությունը շատ սիմվոլիկ պատկեր էր, բացի այդ՝ Նիկոլը բացահայտ ասաց, որ սարսափում է հայ ժողովրդից, և որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ, այստեղ ներկայացնում է Թուրքիան և Ադրբեջանը:
«Եթե բանակն ասում է որ վարչապետը պետք է հրաժարական տա, էդ վարչապետն էլ չի կարող ԳՇ պետ փոխի, եթե ինչ- որ մեկը դեռ չի հասկանաում, ոչինչ կհասկանա», - նշել է Նազարյանը՝ ընդգծելով, որ Հայաստան պետության, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացների մասին մտածող իշխանություններ չունենք։
Քաղաքագետը միաժամանակ նկատել է, որ իշխանություն ասելով նկատի ունի մեկ հոգու, որովհետև ինչպես իրենք են ասում, մնացածը՝ ուսապարկեր են։ Ուսապարկերը հաշտվեցին այդ մտքի հետ, որ ուսապարկ են։
Մանրամասները՝ տեսանյութում։