Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Մուրադյանն ավելի վաղ հայտնել էր պաշտոնը թողնելու և բանակին միանալու մասին: