Ոստիկանությունն առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա. Ռուբեն Մելիքյան
Այս թեմայով
- Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
- ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
- Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
- Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Ոստիկանությունն առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին։
«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»,– գրել է նա։