Փսորիազի փորձարարական դեղամիջոցը լավ արդյունքներ է ցույց տվել հետազոտություններում
Bristol Myers Squibb-ը հրապարակել է փսորիազի դեմ նոր դեղամիջոցի հետազոտության արդյունքները: Փորձարարական դեղամիջոցը, որը ստացել է դեուկրավացիթինիբ անվանումը, իր արդյունավետությամբ գերազանցել է ապրեմիլաստին, փոխանցում է Reuters-ը:
Հետազոտության ընթացքում կամավորներին օրական 6 միլիգրամ դեուկրավացիթինիբ է տրվել: Այսպիսի դեղաչափը, պլացեբոյի համեմատ, թույլ է տվել նրանց վիճակի 75 տոկոս բարելավման հասնել 16 շաբաթ տեւած բուժումից հետո: Նոր դեղամիջոցի մեծ արդյունավետությունը, ապրեմիլաստի համեմատ, նույնպես նկատելի է դարձել 16-րդ շաբաթվա ընթացքում:
Այժմ ավարտվել են արդեն փորձարկման երեք փուլերը, եւ վերջնական եզրակացությունները նախատեսվում է հրապարակել մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ փսորիազը քրոնիկ, աուտոիմուն, բորբոքային հիվանդություն է, որը ազդակիր տարածքների ձեւավորման է հանգեցնում մաշկի վրա: Այսօր հասանելի միջոցները կարող են միայն նվազեցնել Փսորիազի դրսեւորումները, բայց չազատել դրանից: