Որքա՞ն ժամանակ «Սպուտնիկ V»-ն կպաշտպանի կորոնավիրուսից
«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի ազդեցությունն ակտիվ կլինի ավելի քան 2 տարի: Նման ենթադրություն է հայտնեց դեղամիջոցը մշակող Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մենք շատ մեծ հույս ունենք` հաստատված արդեն առկա էքպերեմենտալ փաստերով, որ տվյալ պլատֆորմի վրա ստեղծված պատվաստանյութի արտադրանքի ազդեցության տեւողությունը կլինի ոչ թե մի քանի ամիս, կամ նույնիսկ մեկ տարի, այլ` առնվազն երկու տարի կամ ավել», - ասել է Գինցբուրգը:
Մասնագետը շեշտել է նաեւ, որ կորոնավիրուսից պաշտպանության ժամկետը դեռ պետք է ուսումնասիրվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: