Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը
Մացակ Փոլադյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարկուտը ծեծած տեղնա ծեծում։ Նոր Անին տեղեկացուց որը , գերեվարված Մարալ Նաճարեանի հարազատ քույրըն է, Անիի տունն են կողոպտել, որը ժամանակավոր գտնվում էր Հայաստանում՝ հույսով սպասելով քրոջ վերադարձին։ Կեցցե՛ Հայաստանիցիները..... եւ Շենգավիթի ոստիկանությունը...»։
Analitik.am-ին հայտնի դարձավ, որ տանից տարել են ամբողջ կենցաղային տեխնիկան, անգամ հատիկի սալիկներն են պոկել և գողացել: