Մի մոռացեք, թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի
Քարվաճառը թշնամուն հանձնելուց 2 ամիս անց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է, թե Արփա և Որոտան գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, և դա վտանգավոր է Սևանա լճի համար։ Դասականը ժամանակին կասեր՝ իյա, իրո՞ք․․․
2015 թվականից սկսած՝ պարբերաբար բարձրաձայնում էի այդ խնդիրը, որ Քարվաճառի ջրհավաք ավազանը կարող է վտանգի ենթարկվել, քանի որ այն Ադրբեջանի թիրախում է։ Զրո արձագանք իշխանության կողմից։
2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո մի քանի անգամ անձամբ գնացի Քարվաճառ, եղա այդ ավազանում, նկարահանումներ արեցի, տեղից ներկայացրի այն խնդիրները, որոնց առաջ կարող ենք մենք կանգնել, եթե հենց այդ հատվածը անցնի Ադրբեջանի հսկողության տակ։