Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել, «Նաիրի» ԲԿ-ում է
Irakanum.am-ը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նախկին ոստիկանապետը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, կյանքին վտանգ չի սպառնում»։