Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան: 2020 թվականին վաճառքի ծավալը հասել է 260.8 միլիոն դոլարի, ինչը 194 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի, հաղորդում է Defense News-ը:
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանական եւ օդատիեզերական արտադրանքի արտահանումը 2020 թվականին կազմել է 2.3 միլիարդ դոլար, ինչը 14.8 տոկոսով ցածր է, քան 2019 թվականի ցուցանիշը: Թուրքիայի արտահանողների ասամբլեան (TIM) հայտարարել է, որ արտադրության, մատակարարման եւ լոգիստիկայի գործընթացներում կորոնավիրուսի համավարակի պատճառով խափանումները դարձել են արտահանման անկման պատճառ:
2020 թվականին պաշտպանական եւ օդատիզեզրական արդյունավետոթյունը կազմել է Թուրքիայի ընդհանուր արտահանման 1.3 տոկոսը: TIM-ի տվյալներով՝ 2020 թվականին թուրք արտադրողների համար առաջատար շուկան էր Միացյալ Նահանգները՝ վաճառքի 784.2 միլիոն դոլարի ծավալով, ինչը 4 տոկոսով պակաս է, քանի 2019 թվականին:
Կովկասում Թուրքիայի հավատարիմ քաղաքական դաշնակիցը՝ Ադրբեջանը, դարձել է մեծությամբ երկրորդ արտահանման շուկան, որին վաճառքը հասել է 260.8 միլիոն դոլարի, ինչը 194 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:
Եւս մեկ խոշոր շուկա է եղել ԱՄԷ-ն՝ Պարսից ծոցում արտաքին քաղաքականության գծով Թուրքիայի մրցակիցը: ԱՄԷ-ում Թուրքիայի արտահանումը կազմել է 200.2 միլիոն դոլար՝ 51 տոկոսով ավելին, քան 2019 թվականին էր գրանցվել:
2020 թվականին թուրքական ընկերությունները ներառված են եղել Defense News-ի՝ աշխարի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների ցանկում: Կառավարությունը հայտարարել է, որ պաշտպանական եւ օդատիեզերական արդյունավետության արտահանումը 2023 թվականին կկազմի 10.2 մլրդ դոլար: