Երկրային կյանքն ավարտել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը
68 տարեկանում՝ կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թատերական գործիչների միության և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր ղեկավար Հակոբ Ղազանչյանը։
Վիգեն Ստեփանյանը ծանր էր տանում այն ամենը, ինչ կատարվում էր մեր երկրում, այսպես կոչված, հեղափոխությունից հետո: Ծանր էր տանում եւ ակտիվ հասարակական գործունեությամբ դեմ էր աքրտահայտվում եկեղեցու դեմ իրականացվող խուլիգանական գործողություններին, դեմ էր արտահայտվում Հայ եկեղեցու պատմության առարկան դպրոցներից հանելու ծրագրերին:
Վիգեն Ստեփանյանը խիստ ծանր տարավ պատերազմում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Վիգեն Ստեփանյանը նիկոլ փաշինյանի հերթական զոհերից է: Վիգեն Ստեփանյանը լինելով մարդ, լինելով հայ չկարողացավ հաշտվել առնվազն հինգ հազար երիտասարդների զոհվելու, Շուշիի եւ Հադրութի, մյուս քաղաքների եւ գյուղերի կորուստների հետ:
Հոգիդ լույսերի մեջ մնա ՄԵԾ ՄԱՐԴ:
Top-News.am