Մոսկվան ցանկանում է հայ ռազմագերիների հարցը փակել՝ ղեկավարվելով բոլորը բոլորի հետ սկզբունքով. Լավրով
Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է, դա այն համաձայնություններիր մասն է, որ ստորագրվել են նոյեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը: Այս հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ՌԴ նախագահի հետագա հեռախոսային զրույցների ժամանակ, երկու երկրների գործընկերների հետ իմ հեռախոսային զրույցների ժամանակ: Դա հունվարի 11-ին տեւական բանավեճերի մասն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: