Այսօր՝ 26 սեպտեմբերի 2021թ., 00:00
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Հայկական արդարադատություն Այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը նման կերպ խախտելով բերելը հանցանք է. Արամ Վարդևանյան Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Մելաձե եղբայրներն իրենց մոր ծննդյան օրը կանանց չեն հրավիրել Բոսֆորում ռուսական բեռնատար նավը բախվել է թուրքական նավին Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Ժողովրդավարություն գոչելով՝ Նիկոլը հանձնեց Արցախը. խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյան Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին Օրվա խաղերի անոնս Սանոսյանը նեղված է, որ 2018թ. ընտրություններում սատարել եմ «Իմ քայլ»-ին, բայց հրաժարվել եմ իրեն ձայն տալ. Հակոբ Ավետյան Այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով պատասխան չի տրվում
Հարցում

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը

Փաշինյանի իշխանության առանցքային բրենդներից մեկը Մարտի 1-ի գործն էր։ Ստի, կեղծիքի, անօրինական հանձնարականների, դատարանների վրա գռեհիկ բռնաճնշումների միջոցով Փաշինյանը կազմակերպում էր մարտի 1-ի քննությունն ու դատավարությունը։

Մասնագետների և առավել կրթված շերտի համար այդ գործը սպառված էր ի սկզբանե, երբ մարտի 1-ի գործը բացահայտված լինելու հայտարարության հիմքում ոչ մի արժեքավոր ապացույց չկար։

Այսօր այն, ըստ էության, կարելի է համարել ոչ թե սպառված, այլև ավարտված։ Դատավարությունը դուրս է հասարակության օրակարգից, այս գործով հասարակությանն այլևս չես շեղի, չես զբաղեցնի, քարոզչությունը չի աշխատում, դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար։

Հուսանք, որ 2021թ-ի առաջին իսկ նիստերում դատավորն այն կկրաճի։ Սա պետական մակարդակով այլևս չի ունենա մեծ աժեք, քանի որ դե ֆակտո այդ գործը կարճված է։ Բայց դե յուրե դա անելով դատավորը գոնե անձնապես իրեն դուրս կդնի հետագա անխուսափելի պատասխանատվությունից։

Մարտի 1-ից մինչև Եռաբլուր

Դեկտեմբերի 19-ի «Եռաբլուրի գրավումը» պարզ ցույց տվեց, թե ինչ տրամաբանությամբ են զարգացել իրադարձությունները նաև մարտի 1-ին։ Սրա մասին երկու օր շարունակ խոսում էր ողջ սոցիալական մեդիան։ Մեծ հաշվով, հենց այդ օրը Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց։ Դա քննչական էքսպերիմենտի պես մի բան էր. հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եթե դեպքերը տեղի ունենային Մյասնիկյանի արձանի դիմաց, ապա պատկերը կլիներ 100 տոկոսանոց։

Եռաբլուրի մոտ Փաշինյանի մուտքը թույլ չտալու նպատակով հավաքված զոհվածների հարազատների և ազատամարտիկների նկատմամբ կիրառված բիրտ ուժը, նրանց գետնելով ճանապարհ բացելը, ցույց տվեց, որ Փաշինյանը երբեք չի խուսափել մարդկանց միմյանց դեմ հրահրելուց։

Մարդկանց և ոստիկանների հետևում թաքնված Եռաբլուր այցելող Նիկոլին չէր անհանգստացնում հնարավոր բախումները, այնպես, ինչպես չէր մտահոգում մարդկանց ճակատագրերը 2008թ. մարտի 1-ին։ Նա մարտի 1-ին մարդկանց քարերով, փայտերով զինվելու կոչեր էր անում։ Միաժամանակ քաջալերում էր ոստիկանների նկատմամբ կիրառվող բռնությունները և հավաքվածներին ավելի հրահրում. «տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլում»։ Հիմա պարզապես ոստիկանները իր կողմից են և նա այդպես «փառավորված հոգով», զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, հազարավոր ոստիկաններով շրջապատված բարձրացավ Եռաբլուր։

Ինչպես մարտի 1-ին, այնպես էլ դեկտեմբերի 19-ին Փաշինյանն անտեսեց հասարակության մեջ կտրուկ լարվածություն մտցնելու անթույլատրելիության վերաբերայլ զգուշացումները։ Այդ մասին նրան զգուշացնում էին նաև Նիկոլի մերձավորներից, բայց նրա պլաններն այլ էին։ Ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին,երբ իր հետ նույն հարթակում գտնվողներից ոմանք /օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը/ նախազգուշացնում էին, որ մարդկանց հրահրելը կբերի անկառավարելի հետևանքների, նույն անտարբերությամբ և սառնասրտությամբ նա մարդկանց տարավ ընդհարման։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչպես եղավ մարտի 1-ը։

Չի կարող մարտի 1-ի գործի քննությունը շարունակվել առանց այս բացահայտ փաստի քննության։ Չի կարող անտեսվել նաև վիկիլիքսյան գաղտնազերծված տվյալները, համաձայն որի ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշել է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN208_a.html

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի չփոփոխվող մոլուցքը

2008-ին Փաշինյանի պլաններում մեծ ավերածություններն էին, միայն դա հնարավորություն կտար նրան գալ իշխանության։ 10 զոհը նրա համար տապալում էր, այնպես ինչպես պատերազմը առանց ծանր կորուստների շուտ կանգնեցնելը։ 500 զոհի պայմաններում կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, բայց նա չհամաձայնվեց դրան՝ « պնդելով» 5 հազարի վրա։

Մարտի 1-ին նրան կանգնեցրեց ուժեղ ձեռքը, ու թույլ չտվեց որ Երևանի փողոցներում լինեն հարյուրավոր զոհեր։ Հենց դրա համար այդ ուժեղ ձեռքին հետագայում մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Զարմանալիորեն մարտի 1-ի ընդհարումները կանխելու համար Քոչարյանին մեղադրողները հետագայում Փաշինյանին սկսեցին քաջալերել ասֆալտին փռելու, գետնին պառկեցնելու նախաձեռնություններում։ Նույն մեղադրողները մի քանի օր առաջ հիացած էին ԱՄՆ իշխանությունների կողմից ուժի կիրառելու փաստով՝ կարևորելով երկրում ուժեղ իշխանության, ուժեղ ձեռքի առկայությունը։ Այդպիսին են երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է մեր հասարակությունը։ Վիկիլիքսյան նամակագրությունը բացահայտում է, որ մարտի 1-ին, նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, Ռ. Քոչարյանը փորձել ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, բայց դա Փաշինյանի համար մահացու փաստ էր և դատաիրավական մեքենային նա արգելել էր դա հաշվի առնել։

Վիկիլիքսյան հրապարակումները բացահայտում են, որ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ են գործել ամերիկյան կողմը, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։ Քոչարյանն, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները…

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html/

Այսօրվա ԱՄՆ իշխանությունների գործողություններով հիացողների կողմից քսաներեք տարի շարունակ շահարկվեց մարտի 1-ի ողբերգությունը՝ ի վերջո հանգեցնելով գործի բացահայտման իմիտացիայի։ Իշխանությունը ներգրավեց հնազանդ իրավապահ համակարգը, իսկ իրավապահները համարձակություն չունեցան զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։

Քրեական գործ Սահմանադրական կարգը պահպանելուհամա՞ր

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգի տապալման համար։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Բայց մինչ ընթանում էր դատավարությունը քրեական գործի քաղաքական պատվիրատուների գործողությունները բազմիցս կարող էին որակվել որպես սահմանադրական կարգի տապալում՝ Սահմանադրական Դատարանի նկատմամբ ոտնձգությունները, հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը, դատական իշխանության յուրացման փորձերը, դատարանների նկատմամբ ճնշումները։ Սրանցից յուրաքանչյուրը ոչ հեռու ապագայում քրեական գործի հիմք են դառնալու։

Չկա Մանվել Գրիգորյանը

Դատավարության ընթացքում մահացավ Մանվել Գրիգորյանը, որին մարտի 1-ի հարթակն ու հրապարակը ծափողջյուններով էր կանչում։ Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Ըստ էության փորձ էր արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշում է, որ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN117_a.html

Ցավոք, Մանվել Գրիգորյանը այլևս չի կարող անձամբ պատմել, թե ովքեր և ինչ էին իր հետ պայմանավորվել։ Թեև շրջանառող լուրերի համաձայն, մահից առաջ գեներալ Մանվելը թողել է իրականությամ մասին կարևոր ձայնագրություններ։

Ամփոփում

Մարտի 1-ի գործի առանձնացված մասով սահմանադրական կարգի տապալման գործի վարույթը պետք է կարճվի։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, քաղաքական պատվերի արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Դա է լինելու այս գործի տրամաբանական ավարտը։ Իսկ քրեական գործի մնացած մասով պետք է ընդգրկվի նոր մեղադրյալ։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan