Այսօր՝ 26 հունվարի 2021թ., 00:00
Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան Արցախի ամենացուրտ ձմեռը. Շուշին և Շոշը (տեսանյութ) Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն. Աշոտյան Ճշմարտություն սերունդների համար Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար «Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին». Պեսկով (տեսանյութ) Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ) Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով ԳՇ սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ․ Դ․ Տոնոյանը՝ պատերազմի 4-րդ օրը այն դադարեցնելու անհրաժեշտության մասին Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին քննադատել է Արցախում պատերազմից հետո Թուրքիային անօդաչուների տեսախցիկներ չվաճառելու համար Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը․ Արմեն Գևորգյան Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան ՀՀ-ում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից. Այդ օրը հեռու չէ ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել Մոսկվային մնաց 10-15 օր. ո՞վ կհեռացնի Նիկոլին Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են Լևոն Քոչարյանը ուղիղ եթերում պատմել է, թե որտե՞ղ է իրականում եղել և ի՞նչ սուտ է տարածվում իր մասին (տեսանյութ) Քչերը գիտեն, որ Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար. Սերգեյ Միխեև Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության. Մինասյան Հարց հայ «առաջադեմներին» Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից. Անդրանիկ Թեւանյան Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ Վլադիվոստոկում Նավալնիի շտաբից կոչ են արել կիրակի չմասնակցել ակցիային ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 50 600 մարդ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում քննարկել են «ՌԴ-ից սպառնալիքն» ու Աֆղանստանում եւ Իրաքում գործողությունները «Նա վաղուց է ծնվել». Յուլյա Նաչալովայի սիրելին խոսել է հանգուցյալ երգչուհու որդու մասին Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ «Միայն թե քաղցկեղ չլինի»․ Ռիտա Դակոտան խոստովանել է, թե ինչու է հիվանդանոց տեղափոխվել
Հարցում

Արցախի ՀՆԱ-ն 2021-ին շուրջ 25%-ով կնվազի. Արցախի ԱԺ-ի քննակմանն է ներկայացվել 2021-ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը,խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ պատերազմի հետևանքով բյուջեի նախագծի քննարկումը որոշակի ժամկետով երկարաձգվել է և ներկայացվել 2020թ դեկտեմբերի 30-ին:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Մինչ 2021թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Խոսելով 2020թ մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքներից՝ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2020թ 1-ին կիսամյակի ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով՝ կազմելով 129,6 մլրդ դրամ,ընդ որում արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7%, շինարարության ճյուղը՝ 14%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկորսության ճյուղը՝ 10,2% իրական արտահայտությամբ անկում: Իսկ սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պետնախարարի խոսքով պայմանականորեն արձանագրվել է, որ 2020թ արդյունքներով կունենանք շուրջ 15%-ի չափով ՀՆԱ-ի անկում: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ դրամ՝ ունենալով 26%-ի չափով անկում,գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30%-ի չափով:

Անդրադառնալով 2021թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ 830,7մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ20,5մլն դրամ»,-հայտնել է պետնախարարը:

2021թ-ին պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:Հարկային եկամուտները կկազմեն 17մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7մլն դրամ:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը պակաս է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ 46,2%-ի դիմաց:

2021թ պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով

Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ

ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ

Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ

Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ

Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ

Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո պետնախարար-ֆինանսնեըի նախարարը պատասխանել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի, Վլադիկ Կասյանի, Դավիթ Գալստյանի Մետաքսե Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և կառավարության անդամներ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan