Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպարտամենտ Մարդկանց ծեծող ոստիկաններով պետք է հոգեբույժները զբաղվեն․ Գեղամ Նազարյանը՝ Վահե Ղազարյանին Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի Էլ գող փիսո, էլ քաչալ շուն. Քյարամյան-Քոչարյան-Աղազարյան թեժ վեճ Աղազարյանը Քյարամյանին՝ հո հավայի չեմ ասում Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանելՀովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճումԱդրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասըԱնկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. ԿոչուբաևԲանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարարՍարդի խայթոցը փրկել է կնոջ կյանքըԼոռիում կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տնամերձ այգումԴոնալդ Թրամփի շտաբը Քամալա Հարիսի հարցազրույցը աղետ է անվանելՀայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառըԳործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համարԲանախոսը սայթաքեց ու ընկավ ԱԺ ամբիոնից (տեսանյութ)Անկարան աջակցություն կհայտնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր«Ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփԱրթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներղություն խնդրել ԱԺ ամբիոնիցԻնչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերըԱնդրանիկ Քոչարյանն այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղելԱմբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել էՄեկ տարում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսական բազայի իմաստն անհասկանալի կդառնա. ռուս փորձագետԹուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կաՀայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե ԽառատյաններինԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվելԻրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումըԻնչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետՀարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ ՍտեփանյանՄարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածումԻսրայելը հարվածել է Սիրիայի տարածքինՆերթիմային ճաքերը գնալով խոշորանում ենԻնչո՞ւ էր Քյարամյանը Լևոն Քոչարյանի հետ խոսում հարգանքով, Աղազարյանի հետ՝ քամահրանքովՄոսկվան «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու արդյունավետ մեխանիզմ է համարում. ԶախարովաՀստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասություններըՄեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլարՓաշինյանն ընտրություններից առաջ գործի է դրել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմներըԿարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատարԱրգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ ԱղազարյանԱռեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը, որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. ՀաջիևՀաղորդում՝ հանցագործության մասինԴատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն ՔոչարյանԵրևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՈ՞վ կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերըՎրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է ԲորելինՆիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն ՔոչարյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել ենԴուք որպես արդարացում կասկածելի կայք եք բերում, թե Հայաստանը անվտանգ երկիր է․ Աննա Գրիգորյանը՝ Վահե ՂազարյանինՀայաստանից ՌԴ դրամական արտահայտությամբ արտահանումը նվազել է 1,3 անգամ, իսկ ՌԴ-ից ներմուծումն գրեթե 4 անգամ աճել է
Հայաստան

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ անանուն և չճշտված տեղեկությունների տարածումից

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զինվորական կոմիսարիատները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներին ներգրավված բոլոր քաղաքացիներին պատշաճ կարգով ծանոթացնում են իրենց իրավունքներին և պարտականություններին, այդ թվում նաև՝ նրանց վերաբերյալ կայացված եզրակացությունների և որոշումների բողոքարկման կարգին։ Նշված գործընթացի շրջանակում քաղաքացիները տեղեկացվում են նաև այն մասին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Պետության անվտանգությունն ապահովելու առումով կարևորագույն միջոցառում հանդիսացող պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչի գործընթացը չստվերելու և այն գործող իրավակարգավորումների պահանջների համաձայն ու թափանցիկ իրականացվելու մասով հասարակության մեջ անվստահություն չսերմանելու նպատակով հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննության վերաբերյալ հրապարակումներ անելիս զերծ մնալ անանուն և չճշտված տեղեկությունների տարածումից, ինչպես նաև այդ տեղեկությունները տրամադրող անձանցից ստանալ և պաշտպանության նախարարությանը փոխանցել քաղաքացու առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու համաձայնություն, ինչի արդյունքում կհաստատվի քաղաքացու պատշաճ կարգով հետազոտված և սահմանված կարգի համաձայն փորձաքննված լինելու հանգամանքը։