Նիկոլին մնում է Եռաբլուրում կարմիր ժապավեն կտրի
Մենք բոլորս այս կամ այն չափով մեղավոր ենք, որ ազգային մեծ աղետից հետո դեռ գտնվում են տականքներ, որոնք այս կամ այն շարժառիթով դեռ նիկոլ են արդարացնում: Ոմն Ժաննա Ալեքսանյան, որը երկար ու երկար տարիներ արտերկրից եկած փողերով, իսկ գուցե պարզվի որ հենց թուրքական փողերով, բանակը վարկաբեկող հոդվածներ էր գրում, հիմա էլ անցել է քոչարյան անդոյի տակ ու նիկոլ է արդարացնում:
Դժվար է ասել, անկեղծ շատ դժվար, թե մարդ ինչ աստիճան ստահակ պետք է լինի, որ արդարացնի պատերազմ հրահրած, թուրքին Հարավային Կովկաս բերած, մեր տղերքին, մեր հինգ հազար տղերքին սպանած, եւս հազարավորների հաշմանդամ դարձրած, տասնյակ հազարավորների անտուն թողած, հայրենի հողերը թուրքերին հանձնած նիկոլին:
Բոլորդ պատասխան եք տալու: Հատ-հատ պատասխան եք տալու: Չկարծեք, թե այս ամենը անցնելու է գնա: Անհետ կորածների ծնողները պաշտպանության նախարարության պատերի տակ են, նրանցից ոմանք Արցախում իրենց երեխաների մարմիններն են փնտրում անձրեւին, ձյանը, քամուն, ցրտին: Դուք նրանց առաջ ծնկի եկած եք պատասխան տալու եւ դու Ժաննա եւ դու քոչարյան անդո եւ դու աննա ու նիկոլ:
Ու դուք այնքան ստոր եք, այնքան ցածր, որ դեռ ուզում եք Եռաբլուր մտնել: Ձեր ջանքերով եռապատկված ու քառապատկված եռաբլուր: Մեր երեխաների դահիճ նիկոլ, դու գուցե ցանկանաս նաեւ մտնելուց առաջ կարմիր լենտ էլ կտրե՞ս: Քեզնից դա հեռու չէ, բայց չես մարսելու: Վստահ եղիր, չես մարսելու որքան էլ որ զորք շարես ամառանոցիդ տան կամ կառավարության շենքի մոտ: Պատասխան ես տալու ամեն ինչի համար, այդպես էլ չկայացած արարած:
Գեղամ Նազարյան
Top-News.am