Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:57
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2016-08-30 11:17:04
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
2016-07-18 20:02:27
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

2016-06-27 01:45:48
 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
2016-05-08 21:38:49
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
2016-04-27 16:16:37
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 
2016-04-10 10:39:33
Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս «ուժեղ Արցախ» ենք:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆ

09.04.2016թ.


2016-02-23 12:19:05
 Սա իսկապես վատ նախադեպ է, և մտավախության ունեմ, որ սա ծիլերն են, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, որին մենք ուրախ զվարթ անցանք, ենթադրում է, որ մենք անընդհատ նման խնդրի առաջ ենք կանգնելու՝ քաղաքական նպատակահարմարության, թե կառավարման արդյունավետության: Եվ խորհրդրանական կառավարման մոդելի բացասական կողմը այն է, որ շատ հաճախ ստիպված ենք լինում ստորադասել արդյունավետության շահը, պետական շահը՝ քաղաքական մանր կուսակցական շահերից:
Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտ ունեցող պետության համար, տնտեսական այսպիսի ծանր վիճակում գտնվող երկրի համար ո՞րն է ավելի կարևոր՝ արդյունավետ կառավարումը, թե կուսակցական քաղաքական նպատակահարմարությունը:

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր

19.02.2016թ.
2016-02-03 17:24:18
  «Հայաստանը չափազանց գեղեցիկ է, որպեսզի երիտասարդները հեռանան այստեղից՝ ավելի լավ ապագա փնտրելու համար»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
2016-02-03 17:18:54
«ԵՄ–ն գահավիժում է սեփական հակասությունների բեռով։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ԵՄ–ն քաղաքական որևէ դեր չի խաղում միջազգային ասպարեզում: ԵՄ–ն չի կարողացել անգամ ներքին որևէ խնդիր լուծել, որի հետ բախվել է վերջին տարիներին։ Բրիտանացիները միանգամայն ճիշտ կանեն, եթե դուրս գան ԵՄ–ից։ Ֆրանսիան խնդիրներ է ունենում ներգաղթյալների հետ, քանի որ Բրիտանիան «խոհեմաբար փակել է իր սահմանները: Ֆրանսիացիներն էլ լավ կանեին՝ բրիտանացիների օրինակին հետևեին»։

Մարի Լե Պեն 
2015-10-08 17:00:03
 Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը:

Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ

2015-10-09 14:14:44
Եթե մարդիկ իրենց մաշկի վրա չեն գզում տնտեսական աճը, ուրեմն մաշկի խնդիր ունեն։

Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարար
2015-09-10 20:33:08
«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, որը պատրաստ է խաղաղություն ու հաշտություն բերել: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, ապահով ու բարգավաճ»:

Ջեյմս Ուորլիք
Մինսկի խմբի համանախագահ
2015-07-14 19:06:33
 «Կարծում եմ` իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գործիչը, եթե զգաց, որ չի կարողանում իր առջեւ դրված խնդիրը իրականանցնել պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան
8 մայիս, 2014թ.

Հ.Գ. այս հայտարարությունից մեկ տարի եւ երկու ամիս անց նա հրաժարական տվեց:
2015-05-17 07:17:44
Գոնե երեկոյան ժամերին պետք է տաք ջուր լինի, որ երիտասարդ կթվորուհին կարողանա տուն, ամուսնու անկողին մտնի մաքուր վիճակում:

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ
2015-05-17 07:07:22
 Ես վարչապետին չեմ ասել լրատվամիջոցների դեմն առնել, ասել եմ՝ օրենք դրեք, որ լրագրողը իր սխալ հայտարարության համար պատժվի:

Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ
2015-02-24 16:59:42
Հնարավոր է, որ հաղթանակի հասնելու համար ստիպված լինեք մի քանի մարտ մղել: 

Որեւէ մեկը չէր հիշի բարի սամարացուն, եթե նա ունենար միայն բարի մտադրություններ. նա փող էլ ուներ: 

Մարգարեթ Թեթչեր
2015-02-24 16:53:28
Ապրիր այնպես, որ երբ հեռանաս այս աշխարհից, քո ծանոթների համար կյանքը ձանձրալի դառնա:

Մարդիկ հաճույքով հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ:

Հուլիոս Կեսար
2015-02-24 16:44:42
Դու պետք է քեզ հավատաս նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը թերահավատորեն է վերաբերում քեզ:

Շրի Չիմնոյ
2015-02-24 16:40:49
 Միշտ ասա այն, ինչ մտածում ես եւ արա այն, ինչը քեզ ճիշտ է թվում: Սա քո կյանքն է եւ որեւէ մեկը քեզնից լավ այն չի ապրի:

Ժան Ռենո
2015-02-24 16:36:05
 Մեզ դուր են գալիս նրանց թերությունները, ում որ սիրում ենք, բայց մեզ նյարդայնացնում են նրանց արժանիքները, ում որ չենք սիրում:

Օմար Խայամ
2015-02-10 14:45:05
 Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը, մերժելով՝ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը: Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խորը անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների:

Գագիկ Ծառուկյան
5.02.2015թ.
2014-10-29 14:53:02
 Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:
Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք չանում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:

Գագիկ Ծառուկյան
24 հոկտեմբեր 2014թ.
2014-09-19 13:07:18
 Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա` անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել:

Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին:

Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման:

Գագիկ Ծառուկյան
11.09.2014թ.
2014-07-24 16:50:01
 Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի եւ հասարակության առողջ ուժերի միջեւ` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու։
Լեւոն Տեր-Պետրոսյան
21.07.2014թ.
2014-05-20 13:30:32
 Ես այսօր թերեւս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել` գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ միասին ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու ու միասնական ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ:
Այնպես որ, սիրելի ժողովուրդ, մի հուսահատվեք, մի մտածեք երկրից գնալու մասին, դատարկ մի թողեք ձեր տները, ձեր երեխաներին մի տարեք օտար երկրներ, այլ միասին, ձեռք ձեռքի տված պատրաստվենք պայքարի, հաղթանակի ու մեր երկիրն ինքներս շենացնելու գործին:

Գագիկ Ծառուկյան
16.05.2014թ.
2014-04-10 13:39:10
 Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

Սերժ Սարգսյան
09.04.2014թ.
2014-04-09 14:58:44
 Եթե վերանանք խելագարության կանխավարկածից (իսկ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ, բայց ամենեւին խելագար չէ), ապա ուժի կիրառումն այս անգամ բացառված է։ 2008-ին վարչախումբն անհամեմատ ավելի հզոր ու միաձույլ էր, քան այսօր։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես շատ ավելի բարվոք էր, քան ներկայումս։ Հետեւաբար, ժողովրդի դժգոհությունն էլ իշխանություններից դեռեւս չէր վերածվել համատարած ատելության։ Իմ թեկնածության շուրջ ձեւավորված շարժումը միայնակ էր իշխանական բուրգի հանդիման, մինչդեռ այժմ ընդդիմադիր պայքարում ներգրավված են խորհրդարանական չորս ազդեցիկ ուժեր, որոնք ի զորու են մոբիլիզացնել շատ ավելի մեծ զանգվածներ, քան մենք։ Բացի այդ, վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը վայելում էր արտաքին աշխարհի լիակատար աջակցությունը, իսկ հիմա հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի մտահոգում։ Եւ վերջապես ամենակարեւորը՝ 2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Կադաֆիի, Մուբարաքի եւ Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները եւ խոնարհաբար հեռանալ ասպարեզից։

Լեւոն Տեր-Պետրոսյան
09.04.2014թ.



2014-02-06 12:40:20
 «Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»։

Սերժ Սարգսյան

Հ.Գ. Նույնիսկ «նկարած» թվերով եղել է ոչ թե 7, այլ 3,5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը (5,8%) ավելի շատ է եղել, քան աշխատավարձի աճի մակարդակը (4,8%)։ Սպասենք Սերժ Սարգսյանի խոստման կատարմանը:

Հ.Գ. 2 Ոչ անցած տարի, ոչ էլ այս տարվա սկզբին միջազգային որեւէ տնտեսական ճգնաժամ չի եղել:

2013-12-29 22:28:45
 Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր:

Վարդան Պետրոսյան
Դատապարտյալների հիվանդանոց

2013-12-11 15:14:57
 Ես եմ՝ ուզում եմ պորտուգալերեն խոսեմ, իրավունք ունե՞մ, թե չէ։ Էն, ով մտածում ա, որ պտի սահմանափակի մարդու իրավունքները որևէ լեզվով խոսելու, էդ ա սահմանափակում մարդու իրավունքները։ Էդ հաղորդման ֆորմատը ռուսերեն ա։ Ոնց որ ասես՝ եկեք, ֆուտբոլը անգլերեն բառ ա, անգլիական խաղ ա, եկեք ֆուտբոլ չխաղանք, որովհետև դա անգլիական ա։ Սա էլ ա ընդամենը խաղ, որի աշխատանքային լեզուն ռուսերենն ա: 
Արա՛, մի հատ բան եք տենում լավ, անպայման պիտի հարձակվեք։ Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա։

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը հայերենի եւ եզդիների մասին
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan