Հերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետ
Իսրայելի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետ, որպեսզի լսի նրանց կարծիքը, թե որ ուժին են վստահում նոր կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Իցհակ Հերցոգը կհանդիպի նաև ավելի խոշոր դաշինքների հետ, այնուհետև կառավարության ձևավորումը կհանձնարարի հաջողության մեծ հավանականություն ունեցող թեկնածուին։
Հոկտեմբերի 27-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող «Լիկուդ» կուսակցությունն առաջ է անցել մրցակիցներից՝ ստանալով 53 մանդատ, սակայն մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 տեղ։
Ընդդիմությունը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորությամբ, ստացել է 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19 մանդատ։
Ընտրություններից հետո Նեթանյահուն կոչ էր արել ձևավորել ազգային միասնության կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների, սակայն Այզենկոտը մերժել էր այս հեռանկարը՝ շեշտելով, որ չի միանա Նեթանյահուի գլխավորած կառավարությանը։
Կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները կարող են շաբաթներ տևել։ Եթե արդյունքում չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա հաջորդ տարվա սկզբին Իսրայելում Քնեսեթի նոր ընտրություններ կնշանակվեն։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում