ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Պորտուգալիայի Հանրապետության Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղար Պեդրո Դիասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել սպորտի կառավարման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների պատրաստման և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպման ուղղություններով փորձի փոխանակման հնարավորություններին։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով, որ մեր երկիրը հանձնառու է միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման բոլոր կանոնների պահպանմանը՝ ներառյալ անվտանգության չափանիշների ապահովումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում 2029 թվականին նախատեսվող ՖԻՖԱ-ի Մ-20 աշխարհի երիտասարդական ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզադաշտերի և հարակից ենթակառուցվածքների կառուցման ու զարգացման, կառավարման գործընթացին։
Նախարարը կարևորել է Պորտուգալիայի փորձն այս ոլորտում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել լավագույն փորձի ուսումնասիրման և համագործակցության ընդլայնման նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս