Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Գերմանիայի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ շնորհավորել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների նկատմամբ՝ մեծամասնություն ստանալով Կոնգրեսի երկու պալատներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Ըստ հրապարակման՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ անդրատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Մետին Հաքվերդին հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները զգալի ազդեցություն կունենան Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական հարաբերությունների վրա։ «Ամերիկան ընտրել է փոփոխությունը», - DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։
Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ արտաքին քաղաքականության հարցերում որոշիչ դեր կշարունակի կատարել նախագահ Թրամփը, և որ Գերմանիան կշարունակի կապեր պահպանել երկու կուսակցությունների հետ։ «Մենք հատկապես չպետք է սահմանափակենք մեր շփումները քաղաքական առանձին ճամբարներով», - հավելել է նա։ Հաքվերդին նաև ընդգծել է պատմական նշանակությունը այն փաստի, որ առաջին անգամ Նյու Մեքսիկոյի նահանգապետ է ընտրվել բնիկ ամերիկուհի, իսկ Ջորջիայի նահանգապետ՝ սևամորթ կին։
Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը շնորհավորել է դեմոկրատներին՝ նրանց հաղթանակն անվանելով «պատմական»։ Նա նաև ընդգծել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի փոխվելու, և Բեռլինը կշարունակի համագործակցել նրա հետ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս