Թրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատը
Դեմոկրատները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստացել են առնվազն 224 տեղ, հանրապետականները՝ 134, հայտնում է Associated Press-ը։ CNN-ի տվյալներով դեմոկրատներն ստացել են 227 տեղ։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 435 մանդատից 218-ը։
AP-ի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները վերահսկողություն են հաստատել այն ընտրատարածքներում, որոնք 2024 թվականին քվեարկել էին Թրամփի օգտին։
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմը դեր է խաղացել հանրապետականների պարտության գործում։
Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «դա մասամբ կապված էր Իրանի հետ, բայց միեւնույն ժամանակ մարդիկ հասկանում էին, թե որքան կարեւոր էր այն, ինչ ես արել եմ Իրանի հարցում»։
Նա ասել է, որ դեմոկրատները իրեն «խելահեղ» օրինագծեր կուղարկեն, իսկ ինքը վետո կդնի դրանց վրա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս