Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոց
Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Ռանյա քաղաքում պաշտոնապես բացվել է «Արմաթ» ճարտարագիտական նոր աշխատանոցը, որը նոր հնարավորություններ է բացում տեղի պատանիների համար։ Ծրագրի միջազգային այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Իրաքում Ռապարինի տարածաշրջանային զարգացման գործակալության (RRDA) համագործակցությամբ՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սողոյանը, Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։
Մեկ շաբաթյա ժամկետում տեղացի խմբավարների նոր թիմը մասնակցել է ծրագրավորման և ռոբոտաշինության տեսական և գործնական վերապատրաստմանը, որը վարել է «Արմաթ»-ի խմբավար Արմեն Մխոյանը։
«Արմաթ»-ի միջազգային ընդլայնումն ապացուցում է, որ հայկական ճարտարագիտական կրթական այս մոդելը մրցունակ և պահանջված է համաշխարհային մասշտաբով։ Մեր նպատակն է ստեղծել նոր սերունդ, որը ոչ միայն օգտվում է ժամանակակից տեխնոլոգիաներից, այլև ինքն է ստեղծում դրանք»,– նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագիրը ստեղծվել և զարգանում է Հայաստանում՝ նպատակ ունենալով խթանելու STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթությունը։ Այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում արդեն գործում է շուրջ 642 «Արմաթ» աշխատանոց, որոնցում անվճար կրթություն է ստանում շուրջ 17,000 սան։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ օժանդակությամբ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս