Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)
Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Փաստաթղթերի նոր համակարգը նախատեսում է ավելի պաշտպանված նույնականացման մեխանիզմներ, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներ և սպասարկման նոր ընթացակարգեր։ Սակայն ի՞նչ առավելություններ կարող են ունենալ նոր անձնագրերը, որքանո՞վ է մատչելի դրանց արժեքը, և արդյոք քաղաքացիները պարտավո՞ր են փոխարինել իրենց գործող փաստաթղթերը։
Նոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 հազար 650 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 5 հազար 950 դրամ։ Անձնագիրը տրամադրվում է 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։ Նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվում է մասնավոր «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակներում։ Առաջին փուլում գործում է 14 գրասենյակ, իսկ 2027 թվականի առաջին եռամսյակում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։
Նոր անձնագրի հիմնական առանձնահատկություններից մեկը էլեկտրոնային չիպն է, որտեղ պահպանվում են անձի նույնականացման համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները՝ թվային լուսանկարը և մատնահետքերը։ Այս տեխնոլոգիան նախատեսված է անձի ինքնության ավելի հուսալի հաստատման և փաստաթղթերի կեղծման ռիսկերի նվազեցման համար։
Կենսաչափական նոր համակարգը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի համար։ Այն այդ գործընթացի տեխնիկական և ենթակառուցվածքային կարևոր բաղադրիչներից է, սակայն նոր անձնագիր ունենալն ինքնին չի տալիս Շենգենյան գոտի առանց վիզայի մեկնելու իրավունք։ Վիզաների ազատականացումը առանձին գործընթաց է, որը պայմանավորված է մի շարք չափանիշների կատարմամբ։
Փոփոխության մյուս կարևոր կողմը քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն է։ Քանի որ նոր համակարգում հավաքագրվում և մշակվում են նաև մատնահետքեր ու այլ կենսաչափական տվյալներ, հանրային վստահության համար կարևոր է ոչ միայն տեխնոլոգիական պաշտպանվածությունը, այլև տվյալների պահպանման, օգտագործման և հասանելիության հստակ վերահսկողությունը։
Իսկ որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված նոր կենսաչափական անձնագրերի մասին, ի՞նչ առավելություններ են ակնկալում և արդյոք պատրաստ են փոխարինել իրենց գործող փաստաթղթերը։ Այս հարցերի շուրջ փորձել ենք պարզել քաղաքացիների դիրքորոշումները Երևանի փողոցներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց