Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Օլեշկիի բնակիչները, որոնք ցանկություն են հայտնել տարհանվել Ուկրաինա, հատել են երկրի սահմանը Չեռնիգովի մարզից, գրել է սոցիալական ցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Նրանց բոլորին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն», - հավելել է նա։ Բելտա լրատվական գործակալությունը նույնպես հաղորդում է, որ Օլեշկիի բնակիչները Ուկրաինա են մտել Նովայա Գուտա անցակետով։
ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ Ուկրաինա առաջինը ժամանել են Օլեշկիից տարհանված ընտանի կենդանիները։ Նրանց բեռնատարով տեղափոխել են բելառուս-ուկրաինական սահման, ապա տեղափոխել մեկ այլ մեքենա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից օկուպացված և ավերված Օլեշկի քաղաքից տարհանված ուկրաինացի բնակիչները ժամանել են Բելառուսի Գոմել քաղաք։
Ըստ BBC-ի, բնակիչներն ամիսներ շարունակ եղել են հումանիտար ծանր պայմաններում՝ առանց սննդի, ջրի և էլեկտրականության։ Գոյատևելու համար նրանցից ոմանք ստիպված են եղել սնվել վայրի խոտաբույսերով։
Տարհանումն իրականացվել է տեղական հրադադարի պայմաններում, որի հաստատմանն աջակցել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Բնակիչներին նախ տեղափոխել են Ռուսաստանի Անապա քաղաք, ապա՝ ինքնաթիռներով Բելառուս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է