Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանական պատվիրակությունը կիրակի երրորդ օրն անընդմեջ Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելու նպատակով, Reuters-ին հայտնել է քննարկումներին իրազեկ պաշտոնյան։
Այս բանակցություններն ընթանում են այն մտահոգությունների ֆոնին, որ հակամարտությունը կարող է կրկին սրվել նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև քվեարկությունը նոր հարվածներ չի հասցնի Իրանին, և որ Թեհրանի հետ բանակցությունները եղել են արդյունավետ, թեև նա չի բացառել հետագա ռազմական գործողությունները ընտրություններից հետո։
Իրանը բազմիցս նշել է, որ ցանկացած նոր հարձակման կպատասխանի հարևան երկրներում ամերիկյան և իսրայելական թիրախներին հարվածելով։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ զինված ուժերին հրամայելով պատրաստ լինել պատասխանելու ցանկացած հարձակման, որից հետո իրանական զինվորականությունը հայտարարել է պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը նշել է, որ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանին նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ, սակայն կնախընտրեր հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
Կատարցի միջնորդները ուրբաթ օրը Թեհրանում հանդիպումներ են ունեցել իրանցի պաշտոնյաների հետ, իսկ շաբաթ օրը բանակցությունները տեղափոխել են Դոհա. պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս գործընթացը կանոնավոր կերպով համակարգվում է Վաշինգտոնի հետ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս