Yandex-ի բաժնետոմսերը էժանացել են ուկրաինական հարվածներից հետո
Yandex-ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում այսօր առավոտյան առուվաճառքի ընթացքում գրեթե 6%-ով էժանացել են ընկերության տվյալների երրորդ կենտրոնի վրա ուկրաինական հարձակումից հետո։
Երեւանի ժամանակով ժամը 9:55-ի դրությամբ՝ գնանշումները նախորդ օրվա փակման համեմատ նվազել էին 2,37%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 3,37 հազար ռուբլու։ Առուվաճառքի ընթացքում անկումը հոկտեմբերի 9-ի փակման գնի համեմատ հասել էր 5,79%-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Yandex-ի տվյալների երրորդ կենտրոնը ենթարկվել էր ԱԹՍ- ների հարձակման։ Վլադիմիրի մարզում հարձակման հետեւանքով վնասվել է ենթակառուցվածքը, եւ տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ «Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Yandex-ի ծառայությունների մի մասը հասանելի չէ օգտատերերին»,- գրել է Կոմերսաանտը՝ վկայակոչելով Yandex-ի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Մաքսուտ Շադաեւը այսօր հայտարարել է, որ պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակում տվյալների մշակման կենտրոնների պաշտպանության հարցը։
Երեկ ողջ օրվա ընթացքում Yandex հավելավածները չէին գործում նաեւ Հայաստանում։ Այսօր դրանց աշխատանքը վերականգնվել է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով