Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք

Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներին
Աշխարհ

Ծխախոտի ո՞ր վտանգն ենք ամենից հաճախ թերագնահատում

Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիրներից մեկը։ Հայաստանում բնակչության 25,5 տոկոսն ամեն օր ծխում է, իսկ երեխաների ու դեռահասների շրջանում ծխախոտային արտադրանքի օգտագործման խնդիրը պահպանվում է՝ ավելի մեծ ուշադրություն պահանջելով նաև էլեկտրոնային ծխախոտների տարածման պատճառով։ Ծխելու հետևանքները չեն սահմանափակվում թոքերի վնասմամբ․ այն մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի առաջացման ռիսկը։

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առիթով ուշադրության կենտրոնում են ոչ միայն ծխելու վնասները, այլև այն հարցը, թե ինչպես են ավանդական ծխախոտին զուգահեռ տարածվող նոր արտադրանքները փոխում հատկապես երիտասարդների վարքագիծը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան ավելի քան 7 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքով, այդ թվում՝ ավելի քան 1,6 միլիոն մարդ՝ երկրորդային ծխի ազդեցության պատճառով։ Կազմակերպության գնահատմամբ՝ ծխախոտը վնասում է օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և կապված է մի շարք ծանր, քրոնիկ հիվանդությունների առաջացման հետ։

Ծխախոտի օգտագործման ամենալուրջ հետևանքներից մեկը սրտանոթային համակարգի վնասումն է։ Ծխախոտի ծուխը պարունակում է հազարավոր քիմիական նյութեր, որոնց մի մասը թունավոր է կամ քաղցկեղածին։ Դրանց ազդեցությունը կարող է վնասել արյունատար անոթները, նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը և բարձրացնել արյան մակարդուկների առաջացման հավանականությունը։ Ծխելը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի ռիսկը։ Վտանգը վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք անմիջապես չեն ծխում, բայց պարբերաբար ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը։ Պասիվ ծխելը նույնպես կապված է սրտանոթային և շնչառական հիվանդությունների առաջացման հետ։ Հետևաբար, ծխախոտի օգտագործումը միայն անհատական սովորություն չէ․ դրա հետևանքները կարող են ազդել նաև ընտանիքի անդամների, գործընկերների և շրջապատի այլ մարդկանց վրա։

Ծխելու հետևանքով առաջացող վնասները կարող են աստիճանաբար կուտակվել՝ երկար ժամանակ չարտահայտվելով ակնհայտ ախտանշաններով։ Ծխախոտի օգտագործումը թոքերի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է։ Այն նաև մեծացնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, քրոնիկ բրոնխիտի և շնչառական համակարգի այլ խնդիրների հավանականությունը։ Ծխախոտի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նաև իմունային համակարգի աշխատանքի վրա, բարձրացնել շնչառական վարակների նկատմամբ խոցելիությունը և նպաստել առողջական այլ խնդիրների զարգացմանը։

Եթե մեծահասակների շրջանում խնդիրը հիմնականում շարունակում է կապվել ավանդական ծխախոտի օգտագործման հետ, ապա երեխաների ու դեռահասների դեպքում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի էլեկտրոնային ծխախոտների տարածումը։ Էլեկտրոնային ծխախոտները հաճախ ընկալվում են որպես ավանդական ծխախոտի համեմատ ավելի անվնաս տարբերակ։ Սակայն նման ընկալումը չի նշանակում, որ դրանք անվտանգ են։ Այս սարքերը տաքացնում են հեղուկը՝ առաջացնելով ներշնչվող աէրոզոլ, որը կարող է պարունակել նիկոտին և առողջության համար վնասակար այլ նյութեր։ Երեխաների և դեռահասների շրջանում այս արտադրանքի տարածումը կարևոր կանխարգելիչ խնդիր է։ Հատկապես կարևոր է, որ երիտասարդները տարբերակեն գովազդային պնդումները գիտական փաստերից և հասկանան, որ ծխախոտային արտադրանքի նոր ձևը չի վերացնում նիկոտինի կախվածության ու առողջական վնասների վտանգը։

Ծխախոտի օգտագործման հետևանքները կանխելու ամենաարդյունավետ քայլերից մեկը ծխելը դադարեցնելն է։ Ժամանակի ընթացքում նվազում է նաև սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ծխելը թողնելու համար կարող են օգտակար լինել մասնագիտական խորհրդատվությունը, վարքային աջակցությունը և բժշկի առաջարկած բուժման միջոցները։ Ծխախոտի դեմ պայքարը, սակայն, միայն ծխողին իր սովորությունից հրաժարվելու կոչ անելով չի սահմանափակվում։ Այն ներառում է նաև երեխաների ու դեռահասների պաշտպանությունը նիկոտինային կախվածությունից, ծխախոտային արտադրանքի վնասների մասին իրազեկումը և այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ ծխելը չի ընկալվում որպես սովորական կամ անվնաս վարքագիծ։

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու՝ ծխախոտի վնասները չեն սահմանափակվում միայն այն օգտագործող անձով, իսկ էլեկտրոնային ծխախոտի տարածումը նոր խնդիրներ է առաջադրում հանրային առողջապահության համար։