Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ կառավարության «անօրինական և անմարդկային» գործողություններն ու քայլերը` ուղղված այլ երկրների հետ Իրանի առևտրային և օդային տրանսպորտային կապերը խաթարելուն։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրաքը պետք է համապատասխան որոշումներ կայացնի՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական թռիչքները սահմանափակելու ջանքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Նախարարությունն ընդգծում է, որ այս միջոցառումները ոչ միայն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ երկրների ազգային ինքնիշխանության հարգման սկզբունքին, և խախտում են մարդու իրավունքների հիմնարար նորմերը, այլև ներկայացնում են վտանգավոր սխեմա, որը նպատակ ունի խաթարել երկրների, մասնավորապես՝ հարևան պետությունների միջև բարեկամական հարաբերությունները», - նշված է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ հաշվի առնելով իրանցի և իրաքցի ժողովուրդների միջև առկա խորը պատմական, կրոնական, մշակութային և միջանձնային կապերը, ինչպես նաև բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները՝ Իրանի ԱԳ նախարարությունը երկու երկրների միջև քաղաքացիական օդային հաղորդակցության նկատմամբ սահմանված սահմանափակումները համարում է կողմերի ընդհանուր շահերին և բարեկեցությանը հակասող քայլ։
«Երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումները, բացի երկու երկրների հարյուր հազարավոր ուղևորների, ուխտավորների, հիվանդների, ուսանողների և տնտեսավարող սուբյեկտների համար լուրջ խնդիրներ ստեղծելուց, ակնհայտ հակասում են Իրանի և Իրաքի միջև առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին, որոնք հիմնված են բարիդրացիական կապերի վրա», - նշվում է հայտարարության մեջ։
«Հարգելով Իրաքի Հանրապետության ազգային ինքնիշխանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնել՝ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը և պառակտում հրահրելու նրա գործողություններին դիմակայելուն, որպեսզի վերացվեն սահմանափակումները, և վերականգնվեն երկու երկրների ավիաընկերությունների իրականացրած թռիչքների բնականոն պայմանները՝ ի շահ երկու ժողովուրդների և ի բարօրություն նրանց», - հավելել է նախարարությունը։
Իրաքի լրատվական գործակալության (INA) տվյալներով՝ սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան վերսկսվել են շիաների համար սուրբ համարվող իրաքյան Նաջաֆ քաղաքի և Իրանի միջև չվերթերը. գործակալությունը դա որակել է որպես վարչապետ Ալի ազ-Զայդիի ջանքերի արդյունք։
Իրանում Իրաքի դեսպանը հաստատել է, որ Նաջաֆի օդանավակայանը կրկին կբացվի իրանական չվերթերի համար։ Նա նշել է, որ Իրաքի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում Իրաքի և Իրանի միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու համար։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան