Առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվի
Եվրոպան դեռ չի շտապում հրաժեշտ տալ ամառային սեզոնին։ Առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի 37 աստիճանի։ Ամենակայուն շոգը կպահպանվի Պիրենեյան թերակղզում։
Ներկայումս ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվում են Իսպանիայում և Պորտուգալիայում։ Վերջին մեկ օրում Բադախոսում ջերմաչափերը ցույց են տվել 38,1 աստիճան, իսկ Էվորայում՝ 37,9 աստիճան։ Այս տարածքները շարունակում են Եվրոպայում առաջատար լինել ջերմաստիճանային ցուցանիշներով, և մոտ ապագայում իրավիճակի էական փոփոխություն չի սպասվում։
Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին Պորտուգալիայում, հատկապես երկրի հարավային շրջաններում, ինչպես նաև Իսպանիայի հարավում և հարավ-արևմուտքում, օդի ջերմաստիճանը կհասնի 31–37 աստիճանի։ Շոգ եղանակը տեղ-տեղ կտարածվի նաև Ֆրանսիայի հարավային շրջաններում։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթում