Ուկրաինայի գերագույն ռադան կողմ է քվեարկել դատախազի պաշտոնանկությանը
Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնանկությանը։ Որոշման օգտին քվեարկել է 317 պատգամավոր։ Քվեարկությունից առաջ Կրավչենկոն դիմել է Գերագույն ռադային՝ խոսելով իր պաշտոնանկության հարցի մասին։
«Ես շնորհակալ եմ Գերագույն ռադային վստահության համար և հարգանքով կընդունեմ այսօր իմ պաշտոնանկության վերաբերյալ նրա ցանկացած որոշում։ Բայց դա պետք է լինի հենց խորհրդարանի որոշումը՝ ոչ թե նախագահի հրահանգը, ոչ թե խորհրդարանի «ղեկավարի» խնդրանքը, ոչ էլ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների հիստերիկ պահանջը, որոնք իրենք և նրանց մերձավոր շրջապատը ներգրավված են կոռուպցիոն գործողությունների մեջ, և առավել ևս ոչ թե նրանց կողմից կազմակերպված քաղաքական-մեդիա ճնշման արդյունքը, որին մենք այսօր ականատես ենք լինում»,- Telegram-ում հայտարարել է Կրավչենկոն։
Նա պնդել է, որ NABU-ի ղեկավարի նկատմամբ կասկածը «օրինական և հիմնավորված» էր, իսկ դրա չեղարկումը տեղի է ունեցել քաղաքական ճնշման ներքո։ Նա խորհրդարանին կոչ է արել իր պաշտոնանկության վերաբերյալ որոշումը կայացնել ինքնուրույն՝ առանց նախագահի կամ այլ մարմինների ցուցումների։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին