Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»՝ հայտարարելով, որ այդ ջրային զարկերակն այժմ գտնվում է ամերիկյան զորքերի վերահսկողության տակ։
«Այժմ, երբ այն գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, արդյո՞ք չպետք է Հորմուզի նեղուցը վերանվանենք «Թրամփի նեղուց»։ Հենց Ամերիկայի պես այն ավելի «թեժ» կդառնա, քան երբևէ»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Օգոստոսի 14-ին Թրամփը հայտարարել էր Իրանին հաղթելուց հետո Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների տարածք հռչակելու մտադրության մասին։ Նա իր սոցցանցերում բազմիցս հրապարակել էրքարտեզներ, որտեղ նեղուցը պատկերված էր ԱՄՆ կազմում։
Թրամփի այս հայտարարություններին արձագանքել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ շեշտելով, որ այդ ջրային զարկերակը հնարավոր չէ գրավել։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ նվաճել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով, ո՛չ հրամանագրով և ո՛չ էլ նախընտրական ելույթով։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի