ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը
Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված՝ «Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» խորագրով բարձր մակարդակի ֆորումին ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը՝ շեշտելով կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով կրթության առանցքային դերը խաղաղ հասարակությունների ձևավորման գործում։ Այս համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։
ՀՀ պատվիրակությունը ներակայցրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության գործընթացներում՝ միաժամանակ ամրապնդելով տուժած կանանց և խոցելի խմբերի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի