Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Քննարկվել են ուղևորափոխադրման առցանց ծառայություններ մատուցող վարորդների խնդիրները Volkswagen-ը հաստատել է 50 հազար աշխատատեղ կրճատելու ծրագիրը Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը Նրա որակները նկարագրելու համար բառեր չկան Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում Հարուստ մարդիկ լկտի են ավելի քիչ ապահովված քաղաքացիների նկատմամբ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմումՔննարկվել են ուղևորափոխադրման առցանց ծառայություններ մատուցող վարորդների խնդիրներըVolkswagen-ը հաստատել է 50 հազար աշխատատեղ կրճատելու ծրագիրըԳիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկումԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասումԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանըՆրա որակները նկարագրելու համար բառեր չկանՎահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանումՀարուստ մարդիկ լկտի են ավելի քիչ ապահովված քաղաքացիների նկատմամբՀյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալՀարավային Կորեան դիտարկում է Հորմուզի նեղուց ռազմական ուժեր ուղարկելու հնարավորությունը. YonhapԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԳորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ15.2 մլն դրամով տուգանվել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն«Դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը ենթադրում է 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումԱկունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՖւտբոլիստներն ունեն բավարար ազդեցություն՝ ստեղծված իրավիճակը փոխելու համարՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիԳերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունըՈւիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին պետք է ժամանեն ԿիեւՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ (տեսանյութ)Diddly Squat ֆերմայից գողացել են 11 հազվագյուտ ոչխարՀայտնի են թունավորման պատճառներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ պետության բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելԿանանց թիմի ֆուտբոլիստ Քերոլինին շփոթել են տղամարդկանց թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետԻ պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշԱրարատի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ԴինամոԵրևանը կարդում էՎահագն Խաչատուրյանն ու Տոմիո Օկամուրան ընդգծել են ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը (տեսանյութ)Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը Ռուսաստանի համար օրինական թիրախներ են ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասինՏիգրան Համբարձումյանի շախմատային գաղտնիքները«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»Ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռաուլ Կաստրոյի թոռան նկատմամբՌուբեն Վարդանյանի դատավճռում խախտված են նաեւ բանականության սահմանները. փաստաբանՍյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվիՌուսաստան-Մոնղոլիա սահմանին ժանտախտի բնական օջախը շարունակում է ակտիվ մնալՄալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված (տեսանյութ)Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերՀայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՄի կտոր ջերմություն Երևանի սրտում (տեսանյութ)Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին
Հայաստան

Լավագույնի կոչումը նոր նշաձող է (տեսանյութ)

Փրկարարի ծառայության մեջ սխալվելու իրավունք գրեթե չկա։ Այստեղ ամեն ինչ չափվում է վայրկյաններով․ մեկ վայրկյանի հապաղում, վրիպակ կամ անփութություն, և հետևանքները կարող են անդառնալի լինել։ Արագությունն ու ճշգրտությունը պարզապես մասնագիտական հմտություններ չեն, այլ երբեմն՝ մարդկային կյանք փրկելու վճռորոշ պայմաններ։

Հենց այս չափանիշներին հետևելու, ծառայության ընթացքում դրանք պատշաճ կիրառելու և բարձր պատրաստվածություն ցուցաբերելու արդյունքում էլ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խումբը 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ ճանաչվել է լավագույնը։

«2025 թվականին 3-րդ խումբն իրականացրել է 115-ից ավելի հրդեհաշիջման աշխատանք և սպասարկել 410-ից ավելի կենցաղային ու այլ փրկարարական ելք»,— նշում է խմբի պետ Գրիգոր Գրիգորյանը։

Խումբն իր ծառայությունը կազմակերպում է օրակարգին համապատասխան։ Հերթափոխը սկսվում է հանձնարարականներով․ ծառայողները հստակեցնում են անելիքներն ու պատասխանատվության շրջանակը։ Յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, իսկ արտակարգ իրավիճակում այդ գործողությունները միավորվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ արագ, հստակ և արդյունավետ արձագանքել ահազանգին։

Խմբի ուժեղ կողմերից մեկը թիմային գործելակերպն է։ Փորձառու ծառայողները նորեկներին ոչ միայն սովորեցնում են մասնագիտական հմտությունները, այլև ցույց են տալիս ինչպես գործել միասնական և արդյունավետ։

Թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ահարոն Գևորգյանի խոսքով՝ 3-րդ խմբի հաջողության հիմքում կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, արագ, համակարգված գործելու կարողությունն ու թիմային աշխատանքի մշակույթն են։

Լավագույնի կոչումը, սակայն, չի դիտարկվում որպես վերջնական արդյունք։ Այն նոր նշաձող է, որը պետք է պահպանել յուրաքանչյուր հերթապահության, ահազանգի և առաջադրանքի ժամանակ։

Երբ հնչում է ահազանգը, այլևս չկա մրցակից, չկա երկրորդ հնարավորություն․ կա միայն վտանգը, ժամանակն ու թիմը, որը պետք է գործի արագ, հստակ ու անվրեպ։ Իսկ հրշեջ-փրկարարները լավ գիտեն՝ իրենց տեղը վտանգի պահին «առաջին գծում» է՝ մարդկանց կողքին, այնտեղ, որտեղ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռորոշ լինել մարդու կյանքը փրկելու համար։