«Ռոման» հրաժարվել է Լուիս Էնրիկեին ձեռք բերելու մտքից
Իտալական «Ռոման» հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեին ձեռք բերելու մտքից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Զենիթը» մերժել է ֆուտբոլիստի համար հռոմեական ակումբի երկրորդ առաջարկը։
«Ռոման» առաջարկել էր 38 մլն եվրո՝ միանվագ վճարմամբ, և ևս 5 մլն եվրո՝ բոնուսների տեսքով։ «Զենիթը», սակայն, ցանկանում էր ստանալ երաշխավորված 40 մլն եվրո։ 25-ամյա Էնրիկեն «Զենիթում» հանդես է գալիս 2025 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։ Ռուսական ակումբի կազմում նա անցկացրել է 54 հանդիպում՝ խփելով 8 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Անցած մրցաշրջանում նա «Զենիթի» հետ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը