Իրանը մշակում է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր
Իրանի բանակը մշակում է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, որոնք աշխարհում չունեն համարժեքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Էլհամին։
«Մշակվում և ստեղծվում են հակաօդային պաշտպանության նոր, լիովին հայրենական համակարգեր։ Այդ նախագծերն աստիճանաբար վերածվում են սպառազինության՝ շահագործման պատրաստ նմուշների, որոնք չունեն հայտնի արտասահմանյան համարժեքներ», - մեջբերել է նրա խոսքը Tasnim լրատվական գործակալությունը։
Էլհամիի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության իրանական համակարգերի առավելություններից մեկն այն է, որ թշնամին չգիտի դրանց բնութագրերը, հնարավորությունները և աշխատանքի սկզբունքները։ Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ փորձարկումներն ու ընթացակարգերն անցնելուց հետո հակաօդային պաշտպանության նոր համակարգերը կդրվեն սերիական արտադրության:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ