Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև
Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում:
Ալիևը նշել է, որ ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը վերջ են դրել 30 տարուց ավելի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Դրանով Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկար տարիներ հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում իր տարածքով երրորդ երկրների բեռների տարանցումը Հայաստան։ «Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա անվանացանկի ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ