Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները
Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը: Նարենդրա Մոդին գոհունակություն է հայտնել, որ երկրների միջև գործարար ոլորտում շփումները նոր թափ են ստացել, Մոսկվան և Նյու Դելին աշխատում են հանուն երկու ժողովուրդների բարօրության:
Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը:
«Հնդկաստանն աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։ Պատերազմի ամեն նոր օր փաստացի հետ է շպրտում մարդկությունը։ Պետք է անվերջ պատերազմից շարժվենք դեպի դրա ավարտը»,- շեշտել է Հնդկաստանի վարչապետը։
Մոդիի խոսքով՝ խաղաղ կարգավորումն ամբողջ մարդկության պահանջն է:
Վլադիմիր Պուտինն էլ վստահեցրել է, որ Մոսկվան շարժվում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ: Նա պնդել է՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել բոլոր խնդիրները:
Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել՝ հիմնվելով ռազմավարական արտոնյալ գործընկերության սկզբունքների վրա, առևտրատնտեսական ոլորտում դրական միտումներ կան:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ