Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել
Ամերիկացի պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսին («P. Diddy») կարող են մեղադրանք առաջադրել ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի 1996 թվականի սպանության գործով, հայտնում է «The Daily Telegraph»-ը։ Ըստ հրապարակման՝ Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել, եթե դատախազությունը կարողանա ապացուցել, որ «Compton Crips» հանցավոր խմբավորման նախկին առաջնորդ Դուեյն Քիթ Դևիսը մասնակցություն է ունեցել Շաքուրի սպանության կազմակերպմանը։
Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Թուփաք Շաքուրի սպանության գործով առաջին դատական նիստը։ Դևիսը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Ակնկալվում է, որ դատավարությունը կտևի շուրջ մեկ ամիս։ Մեղավոր ճանաչվելու դեպքում 63-ամյա Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում։ 2023 թվականին Դևիսի տանը խուզարկություն էր իրականացվել, որի ընթացքում առգրավվել էին մի քանի համակարգիչ, լուսանկարներ և Թուփաք Շաքուրի գործին առնչվող նյութեր։ Դրանից հետո նա ձերբակալվել էր։
Հիշեցնենք, որ Թուփաք Շաքուրը մահացու հրազենային վնասվածքներ էր ստացել 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում, երբ անհայտ անձինք կրակ էին բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ։ 25-ամյա ռեփերը սեպտեմբերի 13-ին մահացել էր ստացած վնասվածքների հետևանքով։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը