Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները
Կառավարության միջոցներով մեկնարկել են Գյումրի քաղաքը Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերին կապող հիմնական ճանապարհի նորոգման աշխատանքները։
Այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2010 թվականին։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով Ջրառատից մինչև Ախուրյան՝ 12,2 կմ հատվածում, իրականացվում է ճանապարհի վերին շերտի նորոգում։ Քանի որ առկա ենթակառուցվածքները բավարար վիճակում են, այս հատվածում նախատեսվել է վերին շերտի աշխատանք։ Ծրագրի արժեքը 680 մլն դրամ է։ Աշխատանքներն իրականացվում են Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ:
Երկրորդ փուլով նախատեսվում է Ախուրյանի շուրջ 5 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի ավելի խորքային հիմնանորոգումը, որը ներառելու է նաև ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում։
Ախուրյանի համայնքապետարանից նշում են՝ թեև ճանապարհը վատ վիճակում չէր, բայց կառավարությունը նպատակահարմար է գտել իրականացնել դրա հիմնանորոգումը՝ ճանապարհային ենթակառուցվածքն ավելի բարեկարգ դարձնելու նպատակով։
Ջրառատում առաջիկայում սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն նաև դեպի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը