Ջոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարին
Ջոնի Դեփը կարող է կրկին մարմնավորել կապիտան Ջեք Ճնճղուկին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջիկա՝ վեցերորդ մասում։ «Մենք բանակցում ենք Ջոնիի հետ, աշխատում ենք սցենարի վրա և հույս ունենք, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը»,- ասել է պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆիլմաշարի վեցերորդ մասը կենտրոնանալու է դերասանուհի Մարգո Ռոբիի մարմնավորած գլխավոր հերոսուհու վրա, իսկ Դեփը ֆիլմում հանդես կգա երկրորդական դերով։
Դեփն առաջին անգամ Ջեք Ճնճղուկի կերպարով հանդես է եկել 2003 թվականին՝ «Կարիբյան ծովի ծովահենները․ Սև մարգարտի անեծքը» ֆիլմում։ Նա այնուհետև նկարահանվել է ֆիլմաշարի ևս չորս մասում։ Թեև վեցերորդ ֆիլմի մասին խոսակցությունները շարունակվում են տարիներ շարունակ, 2018 թվականին սցենարիստ Ստյուարտ Բիթին ակնարկել էր, որ Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարին։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը