Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն Գանձասարի վանքում տեղի ունեցած սադրանքը դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ Ուկրաինայի և Գերմանիայի քաղաքացին մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության համար Ֆրանսիան փորձում է հասնել Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկմանը ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի տեղահանված հայերի հետ Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանունԳանձասարի վանքում տեղի ունեցած սադրանքը դիվանագիտական սկանդալի առիթ է դարձելԼուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչինՎեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքումՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆՈւկրաինայի և Գերմանիայի քաղաքացին մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության համարՖրանսիան փորձում է հասնել Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկմանըԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի տեղահանված հայերի հետՈրքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել ՀայաստանՋերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելուՏաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համարԳերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբՊրահայի «Սպարտան» իր պաշտոնական կայքում հատուկ ճամփորդական ակնարկ է հրապարակել Երևանի մասինԴա հիանալի պահ էր ինձ և իմ ընտանիքի համարԱմուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերՎաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավորԵրևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեԵվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանըՖիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացըԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունըԵրկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստըՀայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման (տեսանյութ)․ ԱՆՁերբակալվել է Հեյդեն Պանետիերիի սիրեցյալըՍևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնասՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. ԶախարովաՎոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի ԵրևանումԵրևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն ՉախոյանՆախատեսում ենք հանդիպում Ջեյհուն Բայրամովի հետ․ Արարատ Միրզոյան«Կամպ Նոուն» կընդունի Չեմպիոնների լիգայի 2028/29 մրցաշրջանի եզրափակիչըՊրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում էՀին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից ԵրևանՈւկրաինայի գերագույն ռադան կողմ է քվեարկել դատախազի պաշտոնանկությանըԱԳՆ -ն «անհրաժեշտ քայլերն արել է». նախարարը Գանձասարում տեղի ունեցածի մասինԿԲ- ն տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսովՌԴ-ն ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը. Լավրով10 տարի՝ գաթայի շուրջ․ Խաչիկում հոբելյանական փառատոնի են պատրաստվումԲազումի բաժնի համայնքային ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվիԻրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. ԹրամփԻջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածքՀաքան Ֆիդանը ժամանել է ԱդրբեջանՎարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Վալդայ» ակումբի նիստը անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով տեղափոխել են Մոսկվայի մարզԿյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Հայաստան

2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը

 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

-       պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

-       պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

տարաներ,

ափսեներ,

բաժակներ,

բաժակի կափարիչներ,

գդալներ,

պատառաքաղներ,

դանակներ,

ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ 

Օրենքով բացառություն է սահմանվել՝

-       կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

-       երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

-       ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։