Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի Խաղաղության զբոսայգում տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից այդ քաղաքի ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo-ն: Գործակալության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Կորեայի Հանրապետությունից ժամանած տուժածներ և նրանց հարազատները: Արարողության մասնակիցներից մեկը՝ Դեգու քաղաքի 80-ամյա բնակիչը, ճառագայթահարվել է դեռ իր ծնվելուց առաջ՝ հղի մոր հետ միասին: Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ ատոմային ռմբակոծության 81-րդ տարելիցից մեկ օր առաջ։
Կորեական թերակղզին Երկրորդ համաշխարհային պատերազմում մինչև Տոկիոյի կապիտուլյացիան գտնվում էր ճապոնական գաղութային տիրապետության ներքո: Հիրոսիմայի և Նագասակիի պրեֆեկտուրաներում ամերիկյան ատոմային ռմբակոծությունների հետևանքով ճառագայթահարվել է մոտ 70 000 կորեացի, որոնցից շուրջ 40 000-ը մահացել է միջուկային հարվածներից կարճ ժամանակ անց, սակայն այս թվերը հստակ չեն։
Միացյալ Նահանգները Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացրել է 1945 թվականի օգոստոսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու պաշտոնապես հայտարարված նպատակով։ Դրանք մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են։ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։ 1945 թվականի վերջին զոհերի թիվը հասել է մինչև 140 000-ի՝ հիվանդանոցներում ստացած վերքերից և ճառագայթահարումից մահացածների հաշվին։ Ռմբակոծության զոհերի ընդհանուր թիվը ներկայում գերազանցում է 350 000-ը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում