Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարը Մոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջել

«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 14.08.2026ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Սպորտ

Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների պարապմունքներին։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
 
Մարզպետը զրուցել է հավաքականների մարզիչների և մարզիկների հետ, հետաքրքրվել ուսումնամարզական հավաքների ընթացքով, առաջիկա ծրագրերով և լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները։
 
«Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը՝ հարուստ մարզական ավանդույթներով, չեմպիոններով և ուժեղ մարզական դպրոցներով։ Մեր մարզիկներն իրենց նվաճումներով բարձր են պահում Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում և դա բոլորիս հպարտությունն է։ Մենք  հնարավորությունների սահմաններում ձեր կողքին ենք և անելու ենք ամեն ինչ մարզական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որպեսզի դուք լավագույն պայմաններում պատրաստվեք կարևոր մրցումների»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մարզպետին խնդրել է միջնորդել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ըմբշամարտի մարզադահլիճի հատակի վերանորոգման հարցում։ Նրա խոսքով՝ մարզադահլիճը տարիներ շարունակ եղել է ուսումնամարզական հավաքների և տարբեր մակարդակի մրցաշարերի կազմակերպման լավագույն վայրերից մեկը, և դրա բարելավումը կարևոր նշանակություն կունենա մարզական գործընթացի շարունակականության համար։
 
Դավիթ Առուշանյանը նշել է, որ հարցը կլինի իր ուշադրության կենտրոնում, և մարզպետի աշխատակազմը լիազորությունների սահմաններում կաջակցի խնդրի ընթացակարգային բարձրաձայնման ու լուծման համար՝ պատկան կառույցների հետ համագործակցությամբ։
 
Հավաքի ավարտից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, որից հետո կսկսի նախապատրաստությունը հոկտեմբերին ԱՄՆ-ում և Ղազախստանում կայանալիք մինչև 23 տարեկանների և մեծահասակների աշխարհի առաջնություններին։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզումներն անցկացվում են հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ։ Մարզումների ընթացքում Դավիթ Առուշանյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի, մարզիչների և մարզիկների հետ քննարկել է հավաքի ընթացքն ու առաջիկա անելիքները։
 
Ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է Ալբանիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը և Չինաստանում անցկացվելիք մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նպատակ ունենալով միջազգային հարթակներում կրկին բարձր պահել Հայաստանի մարզական հեղինակությունը։