2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը անշրջելի գործընթաց է, և այն առաջիկա տարիներին աստիճանաբար կընդլայնվի։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է, և այն հաջորդիվ ընդլայնվելու է։ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2028 թվականին կամփոփվի համակարգին միացող բոլոր խմբերի ընդգրկման գործընթացը, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլորի համար։
Ավանեսյանը շեշտեց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը կներառի բոլորին, սակայն չի ծածկելու բոլոր բժշկական ծառայությունները։ Այն ընդգրկելու է առաջնային և անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն»,- նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ ելնելով կարիքներից և պետական պարտավորություններից։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետական պատվերի շրջանակներում, որքան կլինի մեր քաղաքացիների կարիքը և պետության պարտավորությունը՝ այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Մենք այդ քաղաքականությունը տանում ենք»,- ասաց առողջապահության նախարարը։


















































Մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն
2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում