Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները ՆԳ նախարարը ԱԺ–ում է (տեսանյութ) ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի Նեթանյահուն կընդունի Իրանի հետ խաղաղության ցանկացած համաձայնագիր. Թրամփ Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա Տաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաՉնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. ՄերցԶելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետԹրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքումՀայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն. Պարույր ՀովհաննիսյանՎենսը ընդունել է, որ միջանկյալ ընտրությունները կարող են ծանր փորձություն դառնալ հանրապետականների համարԹուրքիայում քրդուհու մասին վիրավորական կատակի պատճառով միլիարդատիրոջ դեմ գործ են հարուցելԻրավապաշտպանները ԱՄՆ-ին կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համարՖրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններինԱշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթներըԵս Բիբիին զգուշացրել եմ, որ նա կարող է մեն-մենակ մնալ Իրանի դեմ. ԹրամփՆԳ նախարարը ԱԺ–ում է (տեսանյութ)ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնիՆեթանյահուն կընդունի Իրանի հետ խաղաղության ցանկացած համաձայնագիր. ԹրամփԱյս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. ՍիբիհաՏաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանըԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՀետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսվածԱնհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԽոսվել է Եվրոպական միության շուկաներ ձկնամթերքի արտահանման հնարավորությունների մասինՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստումՀայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահՀանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ը․ Ռուբիոն շնորհավորել է վարչապետինՇնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետՍահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետՆիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է ՓաշինյանինՎարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Գեդեոն ՍաարԸնդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն ԱլեքսանյանՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZAՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է արձանագրվել վերջին 4 տարում. ՖիդանԻսպանիայի Կառավարության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթովԸնտրությունները քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի և պետականության կերտման համար. ՀՀ նախագահԽուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարԱրտաքին միջամտություն, առճակատում, բաժանարար հռետորաբանություն. միջազգային դիտորդների հայտարարությունըԵվրոպական 4 ակումբներ պայքարում են Թիկնիզյանի համարՀնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթովԿրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համարԱվելի ճիշտ կլինի նոր մրցաշրջանը սկսել նոր գլխավոր մարզչովՀայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄոուրինյուն պաշտոնապես հաստատել է, որ շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 8-ըՖլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնումԵս անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետՀենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետՀրաձգություն Անգլիայի հավաքականի բազայի մոտակայքում․ կա 9 վիրավորԲՀԿ-ն օգտագործելու է իրավական գործիքակազմերը վերահաշվարկի համար
Աշխարհ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ գործակցությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին տրամադրում է 20 միլիոն ԱՄՆ դոլար (€17.1  միլիոն եվրո) գումարի չափով վարկային փաթեթ՝ հայ փախստականների և երիտասարդների սեփականությամբ կամ նրանց ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

Փաթեթը, որը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ, ստորագրվել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից Ռիգայում անցկացվող՝ ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում։

10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է EU4Business-EBRD Credit Line (ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ) ծրագրի միջոցով և միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ և նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք  իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց: Պահանջներին համապատասխանող վարկառուները կարող են օգտվել ԵՄ-ի ներդրումային դրամաշնորհներից՝ իրենց վարկի մինչև 35 տոկոսի չափով, ինչպես նաև ստանալ անհատականացված խորհրդատվական աջակցություն՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և մարդկային ռեսուրսների ներառական կառավարման գործելակերպը զարգացնելու նպատակով:

Ֆինանսավորման շնորհիվ այս բիզնեսները կարդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները` համապատասխանեցնելով դրանք ԵՄ չափանիշներին, բարձրացնելով աշխատավայրում անվտանգության մակարդակը և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ընդ որում, միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: ՎԶԵԲ-ԵՄ Տեղական արժույթի ծրագրի ներքո տրամադրվող վարկային գործիքը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կտա ֆինանսավորում տրամադրել նաև այն ստարտափներին, որոնք գուցե չունեն բավարար կապիտալ, գրավ կամ վարկային պատմություն:

Եվս 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Երիտասարդությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում, ինչը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի և սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։

Վարկերի տրամադրմանը զուգընթաց՝ ծրագրի շրջանակում երիտասարդ ձեռնարկատերերը կստանան փորձագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն և մասնագիտական ցանցերի ձևավորման հնարավորություններ, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ նրանց օգնելու հաղթահարել առկա մարտահրավերները, ստեղծել նոր աշխատատեղեր և հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը։

Հատուկ մշակված՝ կարողությունների զարգացման ծրագիրը կօգնի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հարմարեցնել վարկերի տրամադրման իր գործելակերպը՝ երիտասարդ ձեռնարկատերերին առավել արդյունավետ սպասարկելու նպատակով։ Ծրագրին լրացուցիչ աջակցություն կտրամադրեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող խրախուսական միջոցները, որոնք կապակցված են երիտասարդների համար նախատեսված վարկային առաջարկի հաջող ներդրման հետ։

Վարկը նաև ապահովված է ԵՄ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) ֆինանսական ներառման առաջին վնասի երաշխիքով, որը նախատեսված է աջակցելու գործընկեր բանկերին՝ ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը և առավել արդյունավետ օգտագործելով կապիտալը: Սա ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում իրականացվող առաջին գործարքն է:

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը նշել է. «Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ԵՄ-ի միջև ամուր գործընկերության արդյունք են և արտացոլում են մեր համատեղ հանձնառությունը. տնտեսական աճի օգուտները հասանելի դարձնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Հայաստանում ստեղծելով նոր հնարավորություններ փախստականների և հաջորդ սերնդի ձեռներեցների համար»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է. «Մենք ողջունում ենք ԵՄ-ի կողմից աջակցվող՝ ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ռիսկերի բաշխման և համակցված գործիքների միջոցով ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ վերացնելու ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների աճին, նորարարություններին և ԵՄ շուկաներ մուտք գործելուն: Ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով մենք աջակցում ենք ձեռնարկատերերի հաջորդ սերնդին, ազատ առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի նպատակներին»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշել է. «Ուրախ ենք այս համաձայնագրերի միջոցով ամրապնդել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա համագործակցությունը: Համաձայնագրերը մեզ հնարավորություն կտան ավելի արդյունավետ սպասարկել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, այդ թվում՝ երիտասարդ ձեռնարկատերերին և տեղահանված բնակչություն ունեցող համայնքներին աջակցողներին, ինչպես նաև ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է»։

2010 թվականից ի վեր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկեր։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ ավելի քան 245 ծրագրերում, որոնց 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։