Թրամփը Բիլ Փուլթեին նշանակել է Ազգային հետախուզության տնօրեն
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից Թուլսի Գաբարդի հրաժարականից ավելի քան 10 օր անց երկրի նախագահ Դոնալդ Թրամփը այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իր մերձավոր դաշնակցին՝ անշարժ գույքի ձեռնարկատեր, 38-ամյա Բիլ Փուլթեին:
Նա «մեծ փորձ ունի Ամերիկայում ամենազգայուն հարցերի՝ ֆինանսական շուկաների անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Fannie Mae/Freddie Mac - ում ավելի քան 10 տրիլիոն դոլարի կառավարման հարցում», - գրել է Թրամփը հունիսի 2-ին, Truth Social հարթակում:
Հատուկ ծառայության ոլորտում փորձ չունեցող Փուլթեն ԱՄՆ 18 հետախուզական գործակալություն կղեկավարի մինչև Ազգային հետախուզության մշտական տնօրենի նշանակումը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Փուլթեն նաև կպահպանի իր ներկայիս պաշտոնները։
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը նրան նշանակել է 2008 թվականին ԱՄՆ հիփոթեքային ճգնաժամից հետո ստեղծված բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության տնօրեն։ Փուլթեն նաև շարունակում է ղեկավարել պետական հիփոթեքային գործակալություններ Fannie Mae-ն և Freddie Mac-ը։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը