Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստը Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվել Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել էՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն ԳաբրիելյանԹուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծըՈւիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելիԹրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառովԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկելՎորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստըՀալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվելԵրևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովըԶելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունըԻրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունըՄոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի ԻնֆանտինոյինԱբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբԿոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը (տեսանյութ)Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնումՓոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջԱնգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգիցՌուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններովԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում
Մամուլ

Գլխավոր դատախազությունն առաջարկում է «Արարատցեմենտ»-ում գլխավոր կառավարիչ նշանակել

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությանն առաջարկել է քննարկել «Արարատցեմենտ» ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար պատշաճ վարչարարություն կատարել։ Առաջարկվում է նաև ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Վերջին հաղորդագրությամբ՝ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատ համայնքին պատկանող մի շարք հողամասեր ընկերությանը օտարելու աճուրդները։

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել և պահանջել անվավեր ճանաչել 2009–ին Արարատ համայնքին որպես արոտավայր փոխանցված շուրջ 74 հա հողամասերը «Արարատցեմենտ» ընկերությանը օտարելու աճուրդները՝ կիրառելով անվավերության հետևանքներ։ Դատախազությունը առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել։ Գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր, որ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

«Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի  որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ է ներկայացվել Holcim LTD շվեյցարական և SK.Ajikawo Group անգլիական կազմակերպությունների կողմից»:

2001 թվականի սեպտեմբերի 26-ին եղած մրցույթում հաղթող է ճանաչվել Holcim LTD շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին պետական գույքի կառավարման նախարարին ուղղած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը: ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ «Արարատցեմենտ» ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով վաճառվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով՝ մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 դոլարը:

Մեջբերում Գլխավոր դատախազության հաղորդագրությունից․

««Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ: Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի): «Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը»:

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու ՀՀ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման: 2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:

«Վարույթի քննությանը զուգահեռ՝ դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»:

Բայց այս հաղորդագրությամբ չի սահմանափակվում Գլխավոր դատախազությունը։ Վերջին հաղորդագրությունը վերաբերում է նույն ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերված այլ խախտումների՝ հողերի օտարմանը․

«2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ընկերությանն է օտարվել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74,1 հա մակերեսով հողամասերը: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»:

«Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու համար դատախազության ուսումնասիրությունները շարունակվում են: Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությանն առաջարկել է քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար պատշաճ վարչարարություն կատարել, այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակել։

«Արարատցեմենտ» ընկերության՝ պետականացման մասին նախ՝ մայիսի 20–ին Հայաստանի վարչապետը հայտարարեց․ «Շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»։

Այս հայտարարությունից ժամեր անց ԲՀԿ առաջնորդը հակադարձեց․ «Իմ հայրենիքը ես չեմ կարող ունեցվածքով փոխել։ 20 տարի առաջ սեփականացրած գործարանը, ասում է, վերցնելու ենք, տանք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է»։

Ժամանակավոր կառավարիչ նշանակելու պրակտիկան արդեն կիրառվել է ՀՀ–ում։ Անցած տարվա նոյեմբերին «Տաշիր Կապիտալ»–ը  զրկվեց լիցենզիայից։ Իսկ մինչև այդ այստեղ արդեն ժամանակավոր կառավարիչ էր նշանակված։

armradio.am