Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժից հայեր չեն տուժել. Տ. Բալայան
Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել։ Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսան Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ նախնական տվյալների՝ Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում: